29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մեկ տարեկան երեխային վերև շպրտեցին և մերկացրած սրով որսացին

Սաթենիկ Հակոբյանի պատմությունը

1896 թ., Կարս

Սիրանուշ Պետրոսյանն ArmenianGenocide100.org-ին է ուղարկել իր տատի մոր՝ գեղեցկուհի Սաթենիկի պատմությունը: Թուրքերը նրաաչքի առաջ մեկ տարեկան երեխային վերև են շպրտել և մերկացրած սրովորսացել: Երիտասարդ որդուն մորթել են, իսկ տարեց հորը ստիպել խմել որդու արյունը… Այնուհետև արնախում գազանն անպաշտպան կնոջն այնքան է ծեծել, մինչև համոզվի՝ անշնչացել է:

«Տատիս հիշողություններն այնքան են տպավորվել իմ մեջ, որ երբեմն ինձ թվում է,թե տեսել եմ նրա մայրիկին՝ գեղեցկուհի Սաթենիկին: Այդ օրը, երբ գեղեցկուհի կինն ընդառաջ գնաց ամուսնուն, նա նման չէր իրեն: 

-Սաթենիկ,պետք է դիմանաս , ես քեզ ոչ ոքի չեմ տա… 

Եվ ամուսինը շիկացած ակիշով վերքեր բացեց Սաթենիկի դեմքին: 

-Սիրուն է գյավուրը,դիտմամբ է արել,- ֆշշացրեց թուրքը և ծամերից բռնած քարշ տվեց Սաթենիկին:
Հետո նրա աչքի առաջ սկսվեց գազանային սպանդը: Մեկ տարեկան երեխային վերև շպրտեցին և մերկացրած սրով որսացին:

Երիտասարդ որդուն մորթեցին, իսկ տարեց հորը ստիպեցին խմել որդու արյունը… 

Մի քանի ժամ տևած սարսափն ու ցավը վիրավոր գազանի էին վերածել նաև Սաթենիկին, և նա ճանապարհին ամբողջ ուժով կծեց թուրքի մատը: Համարյա կտրված մատը ստիպեց թուրքին մոռանալ Սաթենիկին, իսկ երբ ցավն արդեն կառավարելի էր, Սաթենիկին գտավ հարազատների դիակների վրա ողբալիս… 

Արնախում գազանն անպաշտպան կնոջն այնքան ծեծեց, մինչև համոզվեց, որ արնաշաղախ կինն անշնչացել է: Սաթենիկ տատը ինքն էլ չգիտեր, թե ինչքան է մնացել անգիտակից, միայն հիշում է, որ երբ ուշքի է եկել, հարազատների անթաղ դիակներն արդեն նեխած էին: Հրաշքով փրկված Սաթենիկ տատը թուրքի ծեծից հետո հաշմվել էր և կորցրել լսողությունը, բայց կարողացել էր հասնել Արևելյան Հայաստան և նոր ընտանիք կազմել: Եվ ամեն անգամ Եղեռնի մասին խոսելիս ասում էր. «Անեծքի բաժին դառնան…»:

Աղբյուր` ArmenianGenocide100.org

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ