14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ես հաշտեցման պատուհանը չեմ փակում. նախագահը` հայ-թուրքական արձանագրությունների հետկանչի մասին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, «Արարատի ստորոտին» 5-րդ միջազգային մեդիա ֆորումում, պատասխանել է լրագրողների հարցերին:

Թուրքական «Զաման» թերթի թղթակիցը հարցրել է`՝ արդյոք խորհրդարանից հետ կանչելով հայ-թուրքական արձանագրությունների փաստաթղթերը՝ պաշտոնական Երևանը վերջնականապես հրաժարվե՞լ է հաշտեցումից։

Ի պատասխան` նախագահն ասել է, որ իր քայլով չի «սպանել» դրանք, չի փակել պատուհանը, քանի որ այն ո՛չ թե իրավական, այլ՝ քաղաքական ակտ է:

«Ես հաշտեցման պատուհանը չեմ փակում։ Ես կարող էի ստորագրությունները հանել արձանագրությունից, այլ ոչ թե խորհրդարանից ետ կանչել։ Այս քայլով մեկ անգամ ևս ուզում էինք Թուրքիայի իշխանությունների ուշադրությունը հրավիրել այս փաստին, նաև այն պետությունների ղեկավարների, պաշտոնատար անձանց ուշադրությունը, ովքեր համոզված էին, որ եթե առանց նախապայմանների փորձենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, ապա անկասկած թուրքական կողմը կգնար դրան»,- ասել է նա:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Թուրքիայի իշխանությունների վրա պակաս ազդեցություն չի ունենում Ադրբեջանի գործոնը:

«Եթե չլիներ ադրբեջանական գործոնը, հայ-թուրքական արձանագրություններն արդեն վավերացված կլինեին: Իհարկե՝ այլ գործոններ ևս կան, բայց սա պետք է նշեմ»,-ասել է նա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ