11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 10, 2015

Եվրոպարտատոմսեր կթողարկվեն

Կառավարությունը շարունաելու է եվրոպարտատոմսեր թողարկել: Այսօր Կառավարության նիստի ժամանակ որոշում ընդունվեց Եվրապարտատոմսերով գործառնություններ իրականացնելու նպատակով թողարկման ազդագրին, բաժանորդագրության պայմանագրին, ֆիսկալ գործակալի պայմանագրին, պարտավորությունների կառավարման պայմանագրին հավանություն տալու և մի շարք փաստաթղթեր ստորագրելու լիազորություն վերապահելու մասին: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ այս գործընթացի շրջանակներում քննարկումների արդյունքում պատրաստվել են մի շարք պարտատոմսեր:

Հայրը չի հասցրել կամրջի վրա կանխել որդու ինքնասպանությունը

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, մարտի 9-ին, ժամը 23.32-ին տեղեկատվություն է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին ինքնասպան է եղել` նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը: Կամրջի տակ` գետի ափամերձ հատվածում, հայտնաբերվել է Դավիթաշեն 3-րդ թաղամասի թիվ 30 շենքի 27-րդ բնակարանի […]

Սամվել Բաբայանը ընդդիմության թեկնածո՞ւ.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Երեկ ԼՂՀ-ում մեկնարկել է խորհրդարանական ընտրություններում թեկնածուների առաջադրման գործընթացը: Թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվում է մարտի 19-ին, ժամը 18.00-ին: Ընտրությունների ժամանակացույցի համաձայն՝ նախընտրական քարոզարշավը պետք է սկսվի ապրիլի 1-ից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԼՂՀ ԱԺ ընտրություններում մտադիր են առաջադրվել «Ազատ հայրենիք» կուսակցությունը, որը ղեկավարում է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ինչպես նաեւ ՀՅԴ-ն, որն այսօր […]

Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը աճել է.Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2014 թվականին Հայաստանում հանցագործությունների թվի կրճատում է արձանագրվել 2013-ի համեմատ: Եթե 2013-ին գրանցվել է 18 հազար 333 հանցագործություն, 2014-ին դրանց թիվը դարձել է 17 հազար 546: Թվում է սա լավ առիթ է շնորհավորելու կամ ծափահարելու մեր ոստիկանությանը: Բայց երբ ուսումնասիրում ենք այդ վիճակագրության բացվածքը, բավական տխուր պատկերի […]

Այս տարվա առաջին երկու ամիսներին ինքնաթիռով Հայաստանից մեկնել և չի վերադարձել 11 հազար 536 ուղևոր.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Այս տարվա առաջին երկու ամիսներին ինքնաթիռով Հայաստանի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանից մեկնել և չի վերադարձել 11 հազար 536 ուղևոր: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ քաղաքացիական ավիացիայի հրապարակած պաշտոնական տվյալներից: Անցած տարի նույն ժամանակահատվածում ինքնաթիռով Հայաստանից մեկնած և չվերադարձած ուղևորների թիվը կազմել էր 11 հազար 919 ուղևոր: Հարկ է նշել, որ վերջին […]

ԱԺ–ն վարդակները սարքելու գումար չունի.Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է. ԱԺ 334 դահլիճում արդեն երկրորդ տարին է՝ վարդակներն անմխիթար վիճակում են, ու լրագրողների բազմաթիվ դժգոհություն–հորդորներն առայժմ պատճառ չեն դառնում՝ աշխատանքային պայմաններ ապահովելու համար: Մինչդեռ Ազգային ժողովի տարածքում շարունակվում են տարածքի օժանդակ մասնաշենքերում հիմնանորոգման, վերակառուցման, հարդարման և արտաքին բարեկարգման աշխատանքները: Պայմանագրի նախագծանախահաշվի արժեքը կազմում է 123 միլիոն 889 հազար 903 դրամ: Այդ […]

Թրաֆիքինգ սեփական երկրում.168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Մենք ենթարկվել ենք թրաֆիքինգի: Անցած տարի սեպտեմբերից մեզ աշխատացրել են ու աշխատավարձ չեն վճարել: Ամեն տեղ բացատրում են՝ թրաֆիքինգն ինչ է, զգուշացնում են արտերկրում թրաֆիքինգի մասին, բայց սեփական երկրում ենթարկվում ենք թրաֆիքինգի, ու ոչ մեկը ոչ մի քայլ չի անում մեզ պաշտպանելու համար: Այսօր մենք հայտարարություն ենք տվել ստեղծված իրավիճակի՝ […]

2 հայ տղամարդկանց հոմոսեքսուալ հանդիպումը չի ստացվել.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ ավարտվեց Գարիկ Օ.-ի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ 48-ամյա Գարիկը «Օդնոկլասնիկի» կայքում տեսել է «Ասյա» անունով, աղջկա հագուստով ու դիմահարդարմամբ սեքսուալ ծառայություններ առաջարկող Էդգար Գ.-ի լուսանկարը, պայմանավորվել է այցելել նրան ու 25 հազար դրամով օգտվել սեքսուալ ծառայություններից: Էդգարի բնակարանում նրանք […]

Գլուխ կբերվի ԲՀԿ-ից դուրս եկած անկախ պատգամավորի խմբի ձևավորումը.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Թերևս մինչև հաջորդ քառօրյա գլուխ կբերվի ԲՀԿ-ից դուրս եկած անկախ պատգամավորի խմբի ձևավորումը: Արդեն իսկ ճշգրտվում են ֆորմատն ու անելիքները, որպեսզի նոր խումբը հանդես գա իբրև ինքնուրույն միավոր, բայց իրականում խմբում ընդգրկվածները հարկ եղած դեպքում խորհրդարանի քվեարկությունների ժամանակ կաջակցեն իշխող ՀՀԿ-ին: Համաձայն Աժ կանոնակարգ-օրենքի 15-րդ հոդվածի, առնվազն 10 պատգամավոր կարող է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի