12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Հայրը չի հասցրել կամրջի վրա կանխել որդու ինքնասպանությունը

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, մարտի 9-ին, ժամը 23.32-ին տեղեկատվություն է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին ինքնասպան է եղել` նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Կամրջի տակ` գետի ափամերձ հատվածում, հայտնաբերվել է Դավիթաշեն 3-րդ թաղամասի թիվ 30 շենքի 27-րդ բնակարանի բնակիչ՝ 38-ամյա Սուրեն Հ-ի մարմինը:

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել դին և իրականացրել տարածքի լվացման աշխատանքներ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր ժամանած ոստիկանները օգնություն են ցուցաբերել նաեւ մի տղամարդու, որն ինքնասպան եղած տղայի հայրն է: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հայրը ականատես է եղել այդ դաժան տեսարանին եւ անգամ փորձել է կանխել տղայի ինքնասպանությունը, սակայն դա նրան չի հաջողվել:

Լուսանկարը՝ Shamshyan.com

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ