11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 10, 2015

Ֆիթնես-ակումբի հանդերձարանում գաղտնի տեսախցիկներ են հայտնաբերվել /վիդեո/

Մոսկվայում գտնվող ֆիթնես-ակումբներից մեկի ադմինիստրացիան տեսախցիկներ է տեղադրել հանդերձարաններում` առանց այդ մասին այցելուներին զգուշացնելու: Իսկ երբ որոշ այցելուներ իմացել են այդ մասին եւ պահանջել են հանել տեսախցիկները, ակումբի տնօրինությունը մերժել է: Տեսախցիկը պատահաբար նկատել է բլոգեր Միխայիլ Պաշկովը եւ այդ մասին հայտնել իր բլոգում: Հետաքրքիր է, որ ակումբի տնօրինությունը, չնայած այն բանի, որ գաղտնի նկարահանումն […]

Ծայրահեղ աղքատության եզրագծից անդին/վիդեո/

Գյումրու վագոն-տնակներում և կիսակառույց շինություններում պատսպարված, գործազրկության և ծայրահեղ աղքատության մատնված ընտանիքներ յուրաքանչյուր այցից հետո թվում է, թե վերջ, այլևս հնարավոր չէ հանդիպել նախորդներից առավել ծանր պայմաններում ապրող ընտանիքների և երեխաների, սակայն ավաղ, այդպես չէ։ «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ծրագրի շրջանակում, «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները վառելափայտ բաժանելիս, գրեթե ամեն օր հանդիպում են սոցիալապես առավել խոցելի ընտանիքների: Նշենք, […]

Հանցագործությունը նպատակ ուներ հայրենազրկելու հայերին.Էդուարդ Շարմազանով

Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մարտի 9-ին Պրահայում մասնակցել է «Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը, որտեղ հայկական պատվիրակության ղեկավարը հանդես է եկել ելույթով. «Ձերդ վսեմափայլություն, Հարգարժան ներկաներ, Տիկնայք եւ պարոնայք, Այսօր Չեխիայի Հանրապետության պատգամավորների պալատի հովանու ներքո Չեխիայի Երաժշտության ազգային թանգարանում […]

Շարքից դուրս են եկել Հովհ. Թումանյանի թանգարանի կաթսաները, մարտկոցները, խողովակները

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստին որոշում կայացրեց Հովհաննես Թումանյանի անվան թանգարանի ջեռուցման համակարգը վերականգնելու նպատակով անհրաժեշտ միջոցներ իրականացնելու համար շուրջ 12 միլիոն 800 հազար դրամ տրամադրել: Քաղաքաշինության նախարար Նորիկ Սարգսյանը նշեց, որ շարքից դուրս են եկել թանգարանի կաթսաները, մարտկոցներ, խողովակները, և լրջորեն վնասվել են պատերն ու հատակները:

Հանուն հացի.պահանջում են

«Անարատ հացը մեր մշակույթն է», «Երկաթի ավելցուկը վտանգավոր է», «Մի թունավորեք հացը», «ինձ հանգիստ թողեք» հետևյալ գրություններով ցուցանակները ձեռքերեին որձագետներ ու քաղաքացիական հասարակական կազմակերպություններ բողոքի ակցիա են կազմակերպել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև` բողոքելով ցորենի ալյուրի հարստացման որոշման դեմ։ ՀՀ կառավարութունը հավանություն է տվել «ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» թիվ 666 ՀՀ օրենքի նախագծին, ըստ որի ՀՀ […]

Նոր Արեշում զենք-զինամթերք է հայտնաբերվել

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավաման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ «Թոխմախի» գերեզմանատնից Վարդաշեն տանող ճանապարհին գտնվող աղբարկղի կողքին զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը Նոր-Արեշի 50-րդ փողոցի սկզբնամասում` աղբամանի մոտ, հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է առանց համարի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան […]

Վտանգավո՞ր է…

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը facebook-ի իր հանրագրում գրառել է. ««100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը վերջերս հանդես է եկել կոչով, որում նշում է, թե ձևավորում է քաղաքացիական բանակ, որը պետք է լինի ժողովրդական համախմբող և քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողություններով իշխանություններին հեռացնող կազմակերպական ուժ: Նաև հավելում է, որ այդ քաղաքացիական բանակը զինված կառույց չէ […]

Նախագծի ընդունումը պայմանավորված է ԵՏՄ-ին անդամակցությամբ

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող և որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքի վճարման արտոնություններ տրամադրող Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմիններ սահմանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը: Նախարարի խոսքով՝ այս նախագծի ընդունումը […]

«Եվրատեսիլ 2015»-ին Ռուսաստանը կներկայացնի Պոլինա Գագարինան

Մայիսին Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում կայանալիք  «Եվրատեսիլ 2015» երգի մրցույթին Ռուսաստանը ներկայացնելու է 27-ամյա երգչուհի Պոլինա Գագարինեն: Այս մասին հայտնի է դարձել SUPER-ին իրենց աղբյուրներից: Երգչուհուն ընտրել է Առաջին ալիքը, երգը, որով Գագարինան կներկայանա մրցույթին, դեռեւս հայտնի չէ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի