06 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Նախագծի ընդունումը պայմանավորված է ԵՏՄ-ին անդամակցությամբ

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող և որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքի վճարման արտոնություններ տրամադրող Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմիններ սահմանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը:

Նախարարի խոսքով՝ այս նախագծի ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի «Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի և Մաքսային միության միասնական մաքսային սակագների հաստատման մասին» N54 որոշման դրույթները և «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» Պայմանագրի 41-րդ և 44-րդ կետերի պահանջները ապահովելու անհրաժեշտությամբ:

Նախարարն ասաց, որ որոշման նախագիծը քննարկվել է բոլոր շահագրգիռ մարմինների կողմից: «Մեր և Ֆինանների նախարարությունը գտնում է, որ որոշման գործողությունը պետք տարածվի 2015 թվականի մեկից հետո ծագվող հարաբերությունների վրա, քանի որ սա պայմանավորված է ԵՏՄ-ին միանալով»,-ասաց Ճշմարիտյանը: «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող և որոշ ապրանքների հանդեպ մաքսատուրքի վճարման արտոնություններ տրամադրող Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմիններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ