18 Մայիսի, Saturday, 2024
KFC

2 հայ տղամարդկանց հոմոսեքսուալ հանդիպումը չի ստացվել.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է.

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ ավարտվեց Գարիկ Օ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 48-ամյա Գարիկը «Օդնոկլասնիկի» կայքում տեսել է «Ասյա» անունով, աղջկա հագուստով ու դիմահարդարմամբ սեքսուալ ծառայություններ առաջարկող Էդգար Գ.-ի լուսանկարը, պայմանավորվել է այցելել նրան ու 25 հազար դրամով օգտվել սեքսուալ ծառայություններից:

Էդգարի բնակարանում նրանք խմել են, ժամանակ են անցկացրել, փոխադարձ համաձայնության են եկել կապկպված վիճակում սեռական հարաբերություն ունենալու վերաբերյալ:

Գարիկը շարֆով ու շապիկով կապել է Էդգարի ձեռքերն ու ոտքերը, ձեռքերը՝ վեր դիրքով:

Սեռական հարաբերությունների փոխարեն Գարիկը Էդգարի կոկորդը բռնել է, նրան խեղդելու, ապա որպես զենք օգտագործված դանակի սպառնալիքով գումար է պահանջել:

Երբ Էդգարը գումար չի տվել, Գարիկը սեղանի վրայից հափշտակել է Էդգարին պատկանող «Ֆուջիցու» տեսակի դյուրակիր համակարգիչը՝ 265 հազար դրամ արժողությամբ, և 85 հազար դրամ արժողությամբ «Նոկիա » բջջային հեռախոսը:

Հափշտակած իրերը ձեռքին՝ Գարիկը դուրս է վազել տուժողի բնակարանից: Նրան տեսել են տուժողի հարևանները:

Գարիկը վաճառել է բջջային հեռախոսը, որը հայտնաբերվել է գործի նախաքննության ընթացքում:

Գարիկ Օ.-ին մեղադրանք է առաջադրվել ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Հանցավոր արարքից հետո Գարիկը հետախուզման մեջ է եղել, հայտնաբերվել ու արգելանքի տակ է առնվել 2014 թվականի նոյեմբերին:

Նախաքննության ժամանակ Գարիկ Օ.-ն չի ընդունել, որ ավազակային հարձակում է կատարել: Հայտնել է, որ Էդգարին այցելելով ու տեսնելով, որ նա ոչ թե «Ասյա» է, այլ Էդգար, հետ է պահանջել իր տված գումարը, իսկ հետո, երբ Էդգարը չի վերադարձրել գումարը, վերցրել է նրա նոթբուքն ու հեռախոսը և հեռացել է:

Գարիկ Օ.-ն նախկինում դատվել ու պատիժ է կրել Ռուսաստանում: Ամուսնացած չէ, երեխաներ չունի:

Ամբաստանյալ Գարիկի միջնորդությամբ այս գործի քննությունն անցկացվեց արագացված ընթացակարգով:

Գարիկն իրեն մեղավոր ճանաչեց: Տուժող Էդգարն այդպես էլ դատարան չներկայացավ:

Նախորդ դատական նիստի օրը դատարան էին եկել Գարիկի մորաքույրը, մորաքրոջ որդին, ովքեր հայտնեցին, թե իրենք տուժողին դեռ 2014-ի դեկտեմբեր ամսին հրավիրել են իրենց տուն և առաջարկել են հատուցել նրա կրած նյութական վնասը:

Տուժողը համաձայնել է, որ իրեն վճարեն 200 հազար դրամ: Գումարը տրվել է, տուժողը վերցրել է այն ու տառասխալներով դիմում է գրել, որ ամբաստանյալից պարտք ու պահանջ կամ բողոք չունի, նրա հարազատներն արդեն հատուցել են իր կրած վնասը:

Հարազատներն ասացին, որ Գարիկը ոչ ոք չունի՝ հայրը մոտ հինգ տարի առաջ է մահացել, մայրը մահացել է անցած տարվա օգոստոսին՝ կրծքի քաղցկեղից: Գարիկն ու մայրն ապրել են մորաքրոջ տանը:

«Գարիկը ո՛չ քույր ունի, ո՛չ եղբայր: Ոչ ոք չունի, միայն մենք ենք: Տղաս իր միջոցներից հատուցել է տուժողի վնասը, որ դատարանը գոնե մեղմ վարվի Գարիկի հետ, շատ խիստ չպատժի»,- ասաց մորաքույրը:

Դատարանը հետազոտեց գործում առկա փաստաթղթերն ու այլ ապացույցները:

Ըստ տեղեկանքի՝ Գարիկ Օ.-ն Ռուսաստանում 2010 թվականին դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման:

Մեղադրողն ասաց, թե, ըստ հոդվածի, Գարիկը դատապարտված է եղել ավազակային հարձակման համար:

Գարիկը չհամաձայնեց մեղադրողի հետ, ասաց, թե ինքը Ռուսաստանում «գռաբյոժի»՝ կողոպուտի համար է դատապարտվել. «Ես եմ նստել, չգիտե՞մ»,- պնդեց ամբաստանյալը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ