17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Այս տարվա առաջին երկու ամիսներին ինքնաթիռով Հայաստանից մեկնել և չի վերադարձել 11 հազար 536 ուղևոր.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Այս տարվա առաջին երկու ամիսներին ինքնաթիռով Հայաստանի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանից մեկնել և չի վերադարձել 11 հազար 536 ուղևոր: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ քաղաքացիական ավիացիայի հրապարակած պաշտոնական տվյալներից: Անցած տարի նույն ժամանակահատվածում ինքնաթիռով Հայաստանից մեկնած և չվերադարձած ուղևորների թիվը կազմել էր 11 հազար 919 ուղևոր:

Հարկ է նշել, որ վերջին տարիներին ինքնաթիռով մեկնող-ժամանողների թիվը արտագաղթի ընդամենը մի փոքր մասն է արտացոլում: Բանն այն է, որ դեպի հետխորհրդային երկրներ, և հատկապես Ռուսաստան, մարդիկ Հայաստանից արտագաղթում են ավտոբուսներով, քանի որ այդպես ավելի էժան է, ու հետները համեմատաբար ավելի շատ բեռ կարող են տանել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ