06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Սամվել Բաբայանը ընդդիմության թեկնածո՞ւ.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Երեկ ԼՂՀ-ում մեկնարկել է խորհրդարանական ընտրություններում թեկնածուների առաջադրման գործընթացը:

Թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվում է մարտի 19-ին, ժամը 18.00-ին: Ընտրությունների ժամանակացույցի համաձայն՝ նախընտրական քարոզարշավը պետք է սկսվի ապրիլի 1-ից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԼՂՀ ԱԺ ընտրություններում մտադիր են առաջադրվել «Ազատ հայրենիք» կուսակցությունը, որը ղեկավարում է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ինչպես նաեւ ՀՅԴ-ն, որն այսօր ղեկավարում է Արմեն Սարգսյանը` ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարը: Ընտրություններին կմասնակցի նաեւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, որի ղեկավարը ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն է:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հնարավոր է ընտրություններին մասնակցի նաեւ «Շարժում 88» ընդդիմադիր կուսակցությունը: Արցախում շրջանառվող լուրերի համաձայն՝ հնարավոր է՝ ընդդիմությունն առաջնորդի ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը: Մյուս տարբերակով էլ Սամվել Բաբայանը նման ցանկություն չունի, պարզապես ինչ-որ մարդիկ փորձում են շահարկել նրա անունը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ