05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Պետական գնումների կազմակերպման օրենսդրությունը լուրջ բարեփոխման կարիք ունի.մասնագետ

«Պետական գնումների կազմակերպման օրենսդրությունը լուրջ բարեփոխման կարիք ունի: 50 տոկոսի դեպքում պատվիրատուների շահերը խախտվում են»,-այսօր «Մեդիա կենտրոն»-ում կայացած քննարկման ժամանակ ասաց  Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի պետական գնումների գծով փորձագետ Արտակ Մանուկյանը:

Մանուկյանը նշեց, որ իրենց կազմակերպության դիտարկումների համաձայն  2014 թվականին նկատելի  կարևոր փոփոխություններ չկան, սակայն 2015 թվականին որոշակիորեն նոր խաղի կանոններ մտցվեցին.«Մասնավորապես ապրիլի 1-ից մինչև 70 միլիոն դրամ ձեռքբերումների դեպքում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին տրվելու է գնային նախապատվություն 15 տոկոսի չափով:

Ինչ վերաբերվում է պետական գնումների համակարգին Մանուկյան այն համարում է չկայացած.«Պետական գնումների շուկան խիստ կենտրոնացված է՝ հիմանակնում գնումներին մասնակցում են մեկ կամ երկու սուբյեկտ: Մենք պետական գումների համակարգում ունենք մրցակցության լուրջ պակաս»:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ