22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Պետք է գնալ Բաքու և պայքարել մեդալների համար». armsport.am

այաստանի թաեքվանդոյի ֆեդերացիան երեկ տեղեկություն էր տարածել, որ իրենք չեն  պատրաստվում մասնակցել Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերին։ Այդ առիթով Armsport.am–ը զրուցել է խաղերին մասնակցության իրավունք ունեցող թաեքվանդոիստ, Եվրոպայի 2008 թվականի չեմպիոն Արման Երեմյանի հետ, որպեսզի պարզի նրա առաջիկա ծրագրերը։

–Արման, պատրաստվո՞ւմ եք մասնակցել Բաքվում կայանալիք եվրոպական խաղերին։

–Այո, պատրաստվում եմ Հայաստանի օլիմպիական հավաքականի հետ մեկնել Բաքու։

–Թաեքվանդոի ֆեդերացիան հայտարարել է, որ չի մասնակցելու Բաքվում կայանալիք խաղերին։ Դա ինչ–որ կերպ ազդելո՞ւ է ձեր որոշման վրա։

–Նրանք ինձ հետ չեն խոսել։ Մամուլից եմ տեղեկացել, որ ֆեդերացիան նման դիրքորոշում ունի։ Անկեղծ ասած զարմանալի է։ Եթե ես ցանկանում եմ մասնակցել մրցաշարին, նրանք ինչո՞ւ են դեմ։ Ընդհակառակը, պետք է նման մոտեցումը խրախուսվեր և դրական արձագանք ստանար։

–Երեկ հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը հայտարարեց, որ Բաքու չմեկնելու պատճառներից մեկն այնտեղ առկա պայմաններն են, որոնք մարզիկին թույլ չեն տալիս կենտրոնանալ մրցումների վրա։ Դուք պատրա՞ստ եք այդ ճնշմանը։

–Առաջին անգամ եմ լինելու Բաքվում և չեմ կարող հստակ ասել ինձ այնտեղ ինչ է սպասվում։ Իհարկե, հարգանքով եմ վերաբերվում Արսենի կարծիքին, բայց յուրաքանչյուրս մեր տեսակետն ունենք։ Ես կարծում եմ, որ պետք է գնալ և պայքարել մեդալների համար, և պետք չէ սրել իրավիճակը։

Ադրբեջանում կայացած մրցումներում, նշեմ, որ բացասական վերաբերմունքից զատ, դրական կողմ էլ է եղել, ինչպես, օրինակ Բաքվում բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանի  նվաճած կարևոր վարկանիշը։

Եթե մեզ վրա այնտեղ ճնշում է գործադրվելու, ապա թող գործադրվի: Մեր խնդիրը մեդալ և վարկանիշային միավոր նվաճելն է, և մենք պատրաստ ենք նույնիսկ հոգեբանական ծանր վիճակում էլ դրանց համար պայքարել։ Կարևոր է նաև, որ միջազգային Օլիմպիական կոմիտեն երաշխավորել է մեր մարզիկների անվտանգությունը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ