11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 12, 2015

Սերժ Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու […]

Ծառուկյանի որոշմանը դեմ են

ՀԱՕԿ-ը որոշում է կայացրել մասնակցել հունիսին Բաքվում անցկացվելիք Եվրոպական մարզական խաղերին: Արդեն մի քանի ֆեդերացիաներ, սակայն, իրենց բացասական վերաբերմունքն են հայտնել այս որոշման առթիվ: ՀՀ Թաեքֆանդոյի ֆեդերացիան հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.  Հաշվի առնելով փաստը, որ Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետությունը չունի դիվանագիտական հարաբերություններ, ավելին՝ պաշտոնական Բաքվի վերաբերմունքը Հայաստան պետությանն ու հայ ազգին թշնամական է, […]

ԱՄՆ-ում հայերին արգելել են Ցեղասպանության սիմվոլով հագուստ վաճառել

Ամերիկայի Միացյալ Նահանգների արեւմուտքում արգելել են վաճառել հագուստ, որի վրա հայոց Ցեղասպանության սիմվոլներ կլինեն: Մասնավորապես Գլենդեյլ քաղաքի Americana առեւտրի կենտրոնի ղեկավարությունը արգելել է ռեփեր R-Mean-ին ու նրա ընկերներին Ցեղասպանության մասին հիշեցնող սիմվոլներով հագուստ վաճառել իրենց առեւտրի կենտրոնում, գրում է Newsru.com-ը` The California Courier-ին հղումով: Երիտասարդները վաճառում էին շապիկներ, կեպիներ, գլխարկներ եւ այլ պարագաներ, որոնց վրա, […]

Բախվել է բետոնե արգելապատնեշին. կան տուժածներ

Մարտի 11-ին, ժամը 23.47-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Հարսնաքար ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում` «ԲՄՎ» մակնիշի 34SC202 պ/հ ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին: Վարորդ Ա. Ա.-ը […]

Ցավալի է, որ մեր հրավերը մնաց անպատասխան. Է. Նալբանդյան

Մարտի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության մշտական խորհրդի հատուկ նիստին։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իր խոսքում ասաց. «Մեծ պատիվ է կրկին ելույթ ունենալ Մշտական խորհրդում։ Նախորդ անգամ ես այստեղ էի երկու տարի առաջ՝ որպես Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ։ Ես կսկսեմ իմ ելույթը մեր ազգային օրակարգի այսօրվա […]

Համանախագահներն այսօր Մինսկում ԼՂ հարցի շուրջ հանդիպում կունենան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր Մինսկում հանդիպում կունենան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Ուրախ եմ միանալ համանախագահներին այսօր Մինսկում Բելառուսի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ անցկացնելու համար»,- գրել է նա:

Սամվել Բաբայանը պարզաբանումներ է տվել իր վերադարձի մասին. Ժողովուրդ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Թովմասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ այն տեղեկությունները, թե ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը պատրաստվում է առաջնորդել Արցախի ընդդիմությունը, իրականությանը չեն համապատասխանում: Նա նաև ասել է, որ ինքը օրերս զրուցել է Մոսկվայում գտնվող Սամվել Բաբայանի հետ, որն էլ նրան այդ մասին […]

Երրորդմասցի Լյովիկի ընկերները զրահապատ մեքենաներով են շրջում. Ժողովուրդ

Մինչ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը քննում է մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած սպանության գործը, քրեական հեղինակություններն էլ իրենց ներսում են «քննություն» սկսել` պարզելու համար, թե ով է կանգնած Երրոդմասցի Լյովիկի սպանության թիկունքում: Բանն այն է, որ եթե այս դեպքը չբացահայտվի, ապա այն անպայման շարունակություն կունենա, և հետագա արյունահեղություններն անխուսափելի կլինեն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երրորդմասցի […]

Պերմյակովն ու Ավետիսյանների իրավահաջորդները կարող են հանդիպել. Ժամանակ

«Տարբեր գործողությունների հետևանքով Պերմյակով – Ավետիսյանների իրավահաջորդներ հանդիպման հնարավորությունն առկա է, որ փուլում և ինչպես՝ սա արդեն ապագայի հարց է»,- «Ժամանակ» հետ զրույցում ասել է Ավետիսյանների գործով իրավահաջորդ Ռիտա Պետրոսյանի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը: Նա ասել է, որ ցանկացած դեպքում Պերմյակովը կանգնելու է դատարանի առջև, և Ավետիսյանների հարազատները նրա հետ շփվելու հնարավորություն ունենալու են: Լուսինե Սահակյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի