06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Ծառուկյանի որոշմանը դեմ են

ՀԱՕԿ-ը որոշում է կայացրել մասնակցել հունիսին Բաքվում անցկացվելիք Եվրոպական մարզական խաղերին: Արդեն մի քանի ֆեդերացիաներ, սակայն, իրենց բացասական վերաբերմունքն են հայտնել այս որոշման առթիվ:

ՀՀ Թաեքֆանդոյի ֆեդերացիան հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. 

Հաշվի առնելով փաստը, որ Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետությունը չունի դիվանագիտական հարաբերություններ, ավելին՝ պաշտոնական Բաքվի վերաբերմունքը Հայաստան պետությանն ու հայ ազգին թշնամական է, նկատի ունենալով հանգամանքը, որ Ադրբեջանն այսօր էլ շարունակաբար Հայաստանի եւ հայկական Արցախ պետության տարածք դիվերսիոն թափանցման փորձեր է կատարում, որոնց խափանման ժամանակ զոհվում եւ հաշմվում են հայ քաջարի զավակներ, ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

Նպատակահարմար չենք գտնում մասնակցությունը հունիսին Բաքվում անցկացվելիք Եվրոպական մարզական խաղերին: Բաքվում նման միջոցառման մասնակցելն անթույլատրելի ենք համարում հատկապես հայոց Մեծ եղեռնի 100-ամյակի տարում, երբ ողջ առաջադեմ մարդկության կողմից ոգեկոչման, հիշատակման արարողություններին Թուրքիան եւ իր կրտսեր եղբայր Ադրբեջանը թատերականացված կեղծ շոուներ են հակադրում եւ այդ կերպ փորձում տպավորություն ստեղծել:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ