14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՄՆ-ում հայերին արգելել են Ցեղասպանության սիմվոլով հագուստ վաճառել

Ամերիկայի Միացյալ Նահանգների արեւմուտքում արգելել են վաճառել հագուստ, որի վրա հայոց Ցեղասպանության սիմվոլներ կլինեն: Մասնավորապես Գլենդեյլ քաղաքի Americana առեւտրի կենտրոնի ղեկավարությունը արգելել է ռեփեր R-Mean-ին ու նրա ընկերներին Ցեղասպանության մասին հիշեցնող սիմվոլներով հագուստ վաճառել իրենց առեւտրի կենտրոնում, գրում է Newsru.com-ը` The California Courier-ին հղումով: Երիտասարդները վաճառում էին շապիկներ, կեպիներ, գլխարկներ եւ այլ պարագաներ, որոնց վրա, ի դեպ, Ցեղասպանություն բառը գրված չի եղել, պարզապես գրված է` /1915-2015, Մենք դեռեւս այստեղ ենք/:

ԱՄՆ-ի հայկական համայնքն արդեն բողոքներով դիմել է քաղաքի իշխանություններին, նրանք պահանջում են պատժել առեւտրի կենտրոնին նման պահվածքի համար: Հագուստը վաճառողները նշում են, որ իրենք պայմանագիր ունեն առեւտրի կենտրոնի հետ, որտեղ որեւէ արգելանքների մասին չի հիշատակվում` կապված վաճառվող իրերի հետ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ