11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 12, 2015

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 13-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Րաֆֆու 111՝ «Յումալյուքս», «Ռաօ-Մարս», «Աստրա» գործարանների, «Ռաօ-Մարս» գործարանի թվով 2 հանրակացարանների, թերզարգացած երեխաների ուսումնարանի և հարակից օբյեկտների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար

Ինչ երկրաշարժեր են գրանցվել մարտի 5-ից մինչև 11-ը

Ս.թ. մարտի 5-ից մինչև 11-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:           Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ: Մարտի 5-ին 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Ահար քաղաքից 29 կմ դեպի արևմուտք, իսկ մարտի 7-ին 3 բալ ուժգնությամբ՝ Թուրքիայի Վան քաղաքից 27 […]

Քրեական հեղինակությունները քաղաքականության մեջ /վիդեո/

 «Հանկարծ պարզվում է, որ Գյումրիում ինչ-որ քրեական տարրեր դեմ են Ժիրայր Սեֆիլյանի քաղաքական գծին: Ես չեմ հասկանում՝ ինչպիսի երկրում ենք մենք ապրում:Արդյո՞ք քրեական տարրերը քաղաքականապես այդքան հասուն են»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Նրա դիտարկմամբ աղքատության ավելացումն էլ կարող է բերել հանցագործությունների ավելացմանը.«Բայց ես կուզեյի ուրիշ բանի մասին խոսել: Հիմա ես հռետորական […]

Սառցե բեկորը մանկապարտեզի տանիքից ընկել է 5-ամյա աղջնակների վրա

Կիրովում մանկապարտեզի տանիքից սառցե գունդը պոկվել եւ ընկել է 5 տարեկան երկու երեխաների վրա: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել երեխաների զբոսանքի ժամանակ, հայտնում է lifenews-ը: Սառցե բեկորն ընկել է առաջին հարկից, երեխաներն այդ պահին դաստիարակի հետ են եղել: Երեխաները տեղափոխվել են հիվանդանոց, դեպքի առթիվ ստուգումներ են անցկացվում:

Հայտնաբերվել են ապօրինի շինարարության դեպքեր

Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 12 դեպք: Նախկինում հայտնաբերված 6 դեպքերի մասով իրականացվել են ապօրինի շինության քանդման աշխատանքներ

Հայաստանի Հանրապետությունը չի կարող հրաժարվել իր ազգային դրամից և ընդունել ռուբլի կամ եվրո կամ էլ այլ արժույթ

Ինչպես գիտեք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ կառավարությանն ու կենտրոնական բանկին հանձնարարել է աշխատանք սկսել ԵՏՄ միասնական արժույթի ստեղծման ուղղությամբ: Բնականաբար Հայաստանում մարդիկ կգտնվեն, որ կսկսեն ելույթներ ունենալ առ այն, որ դա շատ կարևոր է և մեզ պետք է օր առաջ ազատվել ազգային դրամից: Մինչ այդ մարդկանց ելույթները լսելը, անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ Հայաստանի […]

Կցրտի

Մարտի 12-ին , 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-ի գիշերը, 15-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ: Քամին` հարավ-արևմտյան 3-8մ/վրկ:Օդի ջերմաստիճանը 12-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 14-15-ին կնվազի 3-4 աստիճանով:

Հրդեհ «Ադմիրալ» առեւտրի կենտրոնում. կան զոհեր եւ վիրավորներ /վիդեո/

Կազանի կենտրոնում գտնվող «Ադմիրալ» առեւտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում 4 հոգի մահացել է, կան բազմաթիվ վիրավորներ, հայտնում է LifeNews-ը: Նախնական տվյալներով` հրդեհը բռնկվել է առեւտրի կենտրոնում տեղակայված սրճարանում եւ տարածվել ողջ տարածքով մեկ: Հրդեհի պահին առեւտրի կենտրոնում մոտ 200 մարդ է գտնվել: Տեղեկություններ կան, որ հրդեհը կարող էր կազմակերպված լինել, քանի որ առեւտրի […]

Վարչապետը Քուվեյթի առևտրի և արդյունաբերության պալատի ղեկավարության հետ քննարկել է ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր

Պաշտոնական այցով Քուվեյթի Պետությունում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր կեցավայրում ընդունել է Քուվեյթի առևտրի և արդյունաբերության պալատի խորհրդի նախագահի առաջին տեղակալ Աբդուլ Վահաբ Մուհամադ Ալ-Վազանի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները կարևորել են երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության խորացումը, ինչը նոր թափ կհաղորդի գործարար կապերի զարգացմանն ու ներդրումային ծրագրերի իրականացմանը: Կողմերը հեռանկարային են համարել արդյունաբերության, գյուղատնտեսության, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի