27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչ երկրաշարժեր են գրանցվել մարտի 5-ից մինչև 11-ը

Ս.թ. մարտի 5-ից մինչև 11-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

          Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ: Մարտի 5-ին 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Ահար քաղաքից 29 կմ դեպի արևմուտք, իսկ մարտի 7-ին 3 բալ ուժգնությամբ՝ Թուրքիայի Վան քաղաքից 27 կմ դեպի հարավ-արևելք: Մարտի 9-ին Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքից 12 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունն էր   4 բալ:

          Տարածաշրջանից դուրս. 6.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել մարտի 10-ին Հարավային Ամերիկայի հյուսիս-արևմուտքում` Կոլումբիայի Առատոկա քաղաքից 10 կմ դեպի հյուսիս-արևելք: Ստորգետնյա ցնցումները զգացվել են մայրաքաղաք Բոգոտայում: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ