11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 20, 2015

Հարվածել է ծերերին. Հրապարակ

«Հրապարակը» գրում է, որ Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատում բնակվում են 225 ծերեր: «Ըստ ծերանոցի տնօրեն Խաչիկ Մարզպա­նի, նրանց թիվը վերջին տարիներին գրեթե չի փոխվել: Տուն-ինտերնատի բնակիչներից ընդամենը 10 տոկոսը չունի հարազատներ: Դոլարի կուրսի տատանումները, շուկայական գների թանկացումները ծերե­րի կացության վրա, ըստ տնօրենի, չեն անդրադարձել, քանի որ ինտերնատի համար գնումներ կատարող կազմակերպությունները հիմնականում կարողանում են ապրանքներ […]

Բարեփոխումները «վաճառվել են» իշխանություններին

«Հայաստանում չի կայացել քաղաքական համակարգը, և լավ կառավարումն ու ժողովրդավարությունը դրա հետ կապված լուրջ խնդիրներ ունեն»,-այսօր Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստին կարծիք հայտնեց ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի չորրորդ խմբի համակարգող, «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Նա հայտարարեց, որ Հայաստանում հաղթողն ստանում է ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ: Թեև հաղթողը, ըստ Խուրշուդյանի` կեղծված ընտրություններում է […]

«Մորթելու եմ»․ գյումրեցի ծանրամարտիկը ծեծել է դասընկերուհու հորը. Ժամանակ

«Ժամանակը» գրում է. «Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մարտին Սարոյանի նախագահությամբ ավարտվել է անչափահաս՝ 1998 թվականի նոյեմբերի 18-ին ծնված, դեպքի պահին՝ 2014 թվականի օգոստոսի 3-ին, դեռ 15 տարեկան Տիգրան Ա.-ի գործի դատական քննությունը: Տիգրանը սովորում է օլիմպիական հերթափոխի քոլեջում, զբաղվում է ծանրամարտով: Նրա ծնողները հաշմանդամ են, ընտանիքը բնակվում է տնակային պայմաններում: Ըստ դատական ակտի՝ դեպքի […]

Սպասում են

Հերթական անգամ թուրք ազերին ուժեղացված ռազմական հարձակում է գործել հայ-ադրբեջանական շփման գոտում։ Բնականաբար, ոսոխի նենգ օպերացիան խափանվել է։ Բնականաբար, հայ զինվորականությունը հերթական անգամ ապացուցել է, որ բազում անգամներ գերազանցում է թշնամուն արիությամբ, անձնազոհությամբ, մարտական պատրաստվածությամբ։ Սակայն, դա մեզ չի մխիթարում։ Հերթական անգամ ոսոխի դիվերսիոն թափանցման փորձը կանխվել է հերոս հայորդիների կյանքի եւ առողջության գնով։ Եռասերունդ […]

Հովիկ Աբրահամյանը բողոքել է Սերժ Սարգսյանին. Հրապարակ

«Հրապարակը» գրում է, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունում սկսել են նկատվել այն սինդրոմները, որոնք հատուկ էին Հրանտ Բագրատյանի կառավարությանը, երբ սուպերնախարարներ Վազգենն ու Վանոն չէին մասնակցում նիստերին: «Մեր հարցմանն ի պատասխան, թե ինչու չի մասնակցում ֆինանսների սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը կառավարության նիստերին, ֆիննախից պատասխանեցին. «Ի պատասխան Ձեր հարցման` տեղեկացնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը կառավարության […]

Դատարանի նախագահն իրենով է արել ծառայողական մեքենան. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է, որ իրենց տեղեկություններով՝ դեռեւս անցած տարվա օգոստոսին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը լքած Էդուարդ Մանուկյանը, մինչ հեռանալը, հասցրել է սեփականաշնորհել դատարանի նախագահի համար նախատեսված ծառայողական մեքենան: «Այս խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը պարզաբանումներ խնդրեց Էդուարդ Մանուկյանից, ով ասաց, որ իր նախկին ծառայողական ավտոմեքենան ոչ թե ինքն է ձեռք բերել, այլ իր վարորդը: […]

Հայաստանը կես միլիարդ դոլարի արտաքին պարտք է վերցրել. Հայկական ժամանակ

 «Հայկական ժամանակը» գրում է, որ երեկ երեկոյան «Ռոյթերս» գործակալությունը տեղեկատվություն տարածեց այն մասին, որ Հայաստանը 500 միլիոն դոլարի եվրոբոնդ է տեղաբաշխել: «Ավելի պարզ ասած՝ ՀՀ-ն եվրոբոնդերի միջոցով նոր՝ կես միլիարդ դոլարի արտաքին պարտք է վերցրել: Ըստ գործակալության տեղեկությունների, նշված եվրոբոնդերի եկամտաբերությունը, այսինքն այդ նոր պարտքի տոկոսադրույքը, կազմել է 7.5 տոկոս տարեկան, իսկ մարման ժամկետը 10 […]

Դատական հայցեր՝ Չեխովի անվան դպրոցի տնօրենի նկատմամբ. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ Երևանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի նկատմամբ դատական հայցերը դեռ շարունակվում են: ««Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2013թ. ապրիլի 23-ին Գայանե Սարուխանյանը ծեծի էր ենթարկել աշակերտուհի Լիդիայի մորը` Նատալյա Սարգսյանին: Այնուհետև, աշակերտուհու մայրը և դպրոցի տնօրենը դիմել էին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` արժանապատվության և […]

Զարմացած են. Հրապարակ

«Հրապարակը» գրում է, որ մարտի 18-ին ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի և խորհրդարանական եռյակի հանդիպման ժամանակ եվրոպացիներին զարմացրել է ՀԱԿ-ի, «Ժառանգության» և ԲՀԿ-ի միասնական դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների հարցում: «Նախ խոսել է Լևոն Զուրաբյանը, որը ներկայացրել է, թե ինչպես է Սերժ Սարգսյանը վերջին ամիսներին կոտրել Սահմանադրության փոփոխությունների դեմ կազմավորված ընդդիմադիր կոնսոլիդացիան: Գրեթե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի