06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Դատական հայցեր՝ Չեխովի անվան դպրոցի տնօրենի նկատմամբ. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ Երևանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի նկատմամբ դատական հայցերը դեռ շարունակվում են: ««Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2013թ. ապրիլի 23-ին Գայանե Սարուխանյանը ծեծի էր ենթարկել աշակերտուհի Լիդիայի մորը` Նատալյա Սարգսյանին: Այնուհետև, աշակերտուհու մայրը և դպրոցի տնօրենը դիմել էին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` արժանապատվության և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու, հրապարակավ ներողություն խնդրելու պահանջով: Նրանց հայցերը 1,5 տարի քննելուց հետո, դատարանը մերժել էր:

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ աշակերտուհու՝ ծեծի ենթարկված մայրը` Նատալյա Սարգսյանը, այս տարվա փետրվարի 6-ին բողոքարկել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի վճիռը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան»,- գրում է թերթը: 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ