18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Բարեփոխումները «վաճառվել են» իշխանություններին

«Հայաստանում չի կայացել քաղաքական համակարգը, և լավ կառավարումն ու ժողովրդավարությունը դրա հետ կապված լուրջ խնդիրներ ունեն»,-այսօր Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստին կարծիք հայտնեց ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի չորրորդ խմբի համակարգող, «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Նա հայտարարեց, որ Հայաստանում հաղթողն ստանում է ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ:

Թեև հաղթողը, ըստ Խուրշուդյանի` կեղծված ընտրություններում է հաղթում: «Եվրաինտեգրման պրոցսներն, իհարկե, ազդեցություն թողել են քաղաքական համակարգի վրա,-նկատեց նա, ապա նշեց,-այն բարեփոխումները, որ վաճառվում են Հայաստանի իշխանությունների վրա, լիարժեք չեն ու ավելի շատ իմիտացիոն բնույթ են կրում, և դա տեսնում ենք այն վճռորոշ պահերին, երբ Հայաստանը պետք է կատարի լուրջ քայլեր, օրինակ՝ Եվրոասացացման համաձայնագրի ստորագրման ժամանակ»:

Խուրշուդյանի համոզմամբ՝ գոնե Ռիգայում կայանալիք համաժողովի ժամանակ Հայաստանը պետք է ստորագրի ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը: Խուրշուդյանն անդրադարձավ այլ ոլորտներին եւս.

«Մտահոգություն են առաջացնում նաև կրթական համակարգի կուսակցականացումը, որն անընդունելի չափերի է հասել, որը չի համապատասխանում բոլոնյան համակարգի սկզբունքներին, մշակույթի մեջ հսկայական ազդեցություն է թողնում ռուսական համակարգի, մարդատյաց ու այլատյաց ազդեցությունը»: Նա ընդգծեց, որ «Եվրանյուզին» շատ  քիչ է հեռարձակման ժամանակ տրվում, փոխարենը ռուսական հեռուստաալիքների թիվն է աճել:

«Երիտասարդության շրջանում գործազրկությունը հասել է ահռելի չափերի ու դրա պատճառը տնտեսության օլիգարխացված լինելն է»:

Խուրշուդյանը նաև շեշտեց, որ եթե Արցախի անկախությունը ճանաչվեր, կունենայինք տարածաշրջանում երկրորդ պետությունը, որ կստորագրեր ասոցացման համաձայնագիրը: 


KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ