05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Հարվածել է ծերերին. Հրապարակ

«Հրապարակը» գրում է, որ Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատում բնակվում են 225 ծերեր:

«Ըստ ծերանոցի տնօրեն Խաչիկ Մարզպա­նի, նրանց թիվը վերջին տարիներին գրեթե չի փոխվել: Տուն-ինտերնատի բնակիչներից ընդամենը 10 տոկոսը չունի հարազատներ: Դոլարի կուրսի տատանումները, շուկայական գների թանկացումները ծերե­րի կացության վրա, ըստ տնօրենի, չեն անդրադարձել, քանի որ ինտերնատի համար գնումներ կատարող կազմակերպությունները հիմնականում կարողանում են ապրանքներ եւ ծառայություններ մատուցել հաստատված գներով:

«Խնդիր ունենք, թերեւս դեղերի մի խմբի հետ, որոնց գները թանկացել են, մատակա­րարները չեն կարողանում պայմանագրերով ֆիքս­ված գների սահմաններում ձեռք բերել այդ դեղերը: Խոսքն ամենամեծ պահանջարկ ունեցող դեղատեսակ­ների մասին է՝ անալգինի, վալերիանայի կաթիլների եւ այլն»,- ասաց Խաչիկ Մարզպանը:

Հիշեցնենք, որ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալնե­րով, այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկ­տեմբերի համեմատ, դեղորայքի շուկայում արձա­նագրվել է 1-3.7 տոկոս գնաճ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով, այն հասել է մինչեւ 5 տոկոսի»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ