11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Նրանք քաջաբար են իրականացրել իրենց վրա դրված պարտականությունները»

ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստի ժամանակ անդրադարձ է կատարվել սահմանային լարվածությանը: Այս մասին նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ կուսակցությունն անթույլատրելի է  համարել ուժի կիրառմամբ ցանկացած ապակայունացման փորձ: Նա կուսկացության անունից ցավակցեց զոհված զինվորների ընտանիքներին:

«Նրանք քաջաբար են իրականացրել իրենց վրա դրված պարտականություններն ու մեծ վնաս են հասցրել հակառակորդին, ու մարդկային զոհերն անհամեմատ շատ ավելի շատ են ադրբեջանցիներից: Ադրբեջանցիների կողմից նման հարձակումներն արդյունք են Ադրբեջանի ղեկավարության ապակառուցողական և հակահայկական քաղաքականության:  Մեզ այլ բան չի մնում, քան հստակ պատասխան տալ, ինչն էլ մեր տղաները լավագույնս կատարեցին, բայց մարդկային կորուստների գնով»,-նշեց ԱԺ փոխնախագահը: 

 Հարցին, թե կապ տեսնում է, որ ադրբեջանական դիվերսիայից առաջ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց մտահոգության մասին, որ կա ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Կապ չեմ տեսնում, որովհետև առաջին անգամ չէ, որ Ադբրեջանը նման լկտի գործողություններ է իրականացնում սահմանի երկայնքով: Մեկ անգամ չէ, որ մենք նշել էինք, որ հավանականությունը մեծ է, որ մինչև ապրիլի 24-ը Ադրբեջանը կփորձի շփման գծում լարվածությունը պահել, որովհետև թուրք-ադրբեջանական տանդեպի նպատակն է շեղել միջազգային հանրության ուշադրությունը շեղել ապրիլի 24-ի միջոցառումներից»:

Շարմազանովը նկատեց, որ նախագահ Սերժ Սարգսյանն առաջին անգամ չէ, որ անդրադարձել է այս հարցին, ու նշել է, որ մեր հասարակութանը մտահոգում է, որ մեր դաշնակիցը զենք է վաճառում մեր հակառակորդին: «Նախագահի կարծիքը եղել է ամբողջական, հստակ, ուղիղ, շիտակ ու այստեղ մեկնաբանելու բան չկա: Ես կապ չեմ տեսնում, ր պետք չէ նման գաղտնի դավադրությունների տեսությանը հավատալ»: 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ