30 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Եթե վտանգն ահագնանա…/վիդեո/

«Ազատամարտիկների մասնատված լինելը արդեն իշխանությունների հաղթանակն է: Կարծում եմ զինվորը պետք է մնա զինվոր: Դա չի նշանակում, որ ես որևէ մեկին արգելում եմ զբաղվել քաղաքականությամբ»,-մեզ հետ զրույցում ասաց ազատամարտիկ, «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:

Գինոսյանը անձամբ չի զբաղվում քաղաքականությամբ, քանի որ այն իր տեսակին հարիր չի համարում և առավել մոտ է կանգնած պայքարի գաղափարական ձևին:

«Կարծում եմ կգա մի ակնթարթ, երբ որ բոլորը ի վերջո, եթե վտանգն ուժգնանա վերադառնալու են մարտի դաշտ ու կանգնելու է ռազմական ռելսերին և բոլորս նորից լինելու ենք նույն խրամատներում և նույն կողմից, այսինքն Ադրբեջանի դեմ»,-նշեց Գինոսյանը:

«Դա չի նշանակում, որ ես կողմ եմ իշխանությունների տարած քաղաքականությանը: Ես բոլոր պատեհ առիթները օգտագործում եմ և՛ նախորդ նախագահի , և՛ այս նախագահին և՛ առաջին նախագահին քննադատելու համար»,-հավելեց Գինոսյանը:

Գինոսյան նշեց նաև, որ հրեշները չեն մեղավոր իրենց գոյության համար, այլ հրեշին ծառայողները:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ