20 Հունիսի, Saturday, 2026
KFC

Նալբանդյանը հանդիպել է ԼՂՀ ԱԳ նախարարին

Մարտի 20-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանին:

Զրուցակիցները քննարկեցին վերջին շրջանում Արցախ – Ադրբեջան շփման գծում իրավիճակի կտրուկ սրման պատճառ հանդիսացած հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները:

Հայաստանի և Արցախի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ։ Նախարարները համակարծիք էին, որ Ադրբեջանի սադրանքները բանակցային գործընթացը խափանելու նպատակ են հետապնդում։

Անդրադարձ արվեց ՀՀ ու ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների համագործակցության հարցերին։

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ