11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Եվրոպան դատապարտում է ու կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը» /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ անդրադարձ է եղել նախագահ Սերժ Սարգսյանի այցին Բրյուսել: Նախագահը, որպես ՀՀԿ առաջնորդ, մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին, ունեցել է հանդիպումներ, որոնք եղել են արդյունավետ: Այս մասին այսօր ԳՄ նիստից հետո  ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա ընդգծեց, որ երկու կողմերն էլ կարծում են, որ պետք է զարգացնել համագործակցությունը: Նիստի ժամանակ անդրադարձ է եղել Հայոց ցեղասանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ եվրոպական չորս տարբեր կառույցների կողմից դատապարտման փաստին:

  «Եվրոպական տարբեր կառույցները դատապարտում են Հայոց ցեղասպանությունը, այսինքն՝ Եվրոպան դատապարտում է ու կոչ է անում Թուրքիային ճանաչել այն: Սա շատ կարևոր է ու ևս մեկ անգամ փաստում է, որ տարբեր առումներով մենք բավական հաջողել ենք ու ցեղասպանության միջազգային ճանաչման առումով եվրոպական այդ չորս կառույցների գնահատականները հստակ դատապարտող գնահատականներ են»:

Նիստին քննարկվել է նաև ՏԻՄ ընտրությունների արդյունքը, որտեղ յոթանասուն տոկոս ձայների մեծամասնությունը հավաքել է ՀՀԿ-ը: «Սա խոսում է այն մաիսն, որ ՀՀԿ-ը շարունակում է համայնքներում ունենալ ամենամեծ վստահությունը»,-ընդգծեց ՀՀԿ խոսնակը:

Մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ