10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2015

40 ամյա տղամարդը ցած է նետվել 8-րդ հարկից

Այսօր՝ մարտի 31-ի վաղ առավոտյան Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ահազանգ է ստացվել  40-ամյա տղամարդու ինքնասպանության վերաբերյալ։ ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ պարզվել է, որ մարտի 31-ին Դավթաշենի 2-րդ թաղամասի բնակիչ, 40-ամյա Կ. Քոսակյանը բնակելի շենքի 8-րդ հարկից ինքնանետման եղանակով ինքնասպան է եղել: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Կարեն Ավագյանը՝ euractiv.com-ին. ՀՀ-ն, լինելով ԵՏՄ անդամ, երբեք չի ժխտել եվրոպական արժեքներն ու դրանց հավատարիմ մնալը

Այսօր The European Post ( http://europeanpost.co/armenias-ngo-laws-dispute/ ) կայքն իր էջերում զետեղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանի պատասխանը http://www.euractiv.com-ում հրապարակված «Ընդդեմ ՀԿ-ների հայաստանյան օրենսդրությունը՝ ներշնչված Մոսկվայի կողմից» Armenia’s anti-NGO laws inspired by Moscow  ( http://www.euractiv.com/sections/europes-east/armenias-anti-ngo-laws-inspired-moscow-313199 ) հոդվածին, որն անդրադառնում էր «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին, Հայաստանում հասարակական դաշտին։ Հոդվածում, մասնավորապես, […]

Ո՞նց կարող են չհարգել

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հերքեց այն տեղեկությունները, թե ԲՀԿ-ին հովանավորում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Եթե պետք է, մենք ինքներս կհովանավորենք ուրիշ ուժերի, և դա ձեզ հայտնի է, չեմ ուզում փակագծերը բացել»,-ասաց նա: Դիտարկմանը, որ ԲՀԿ-ականները գործող վարչապետին ու Կառավարությանն այնպես չեն քննադատում, ինչպես նախկինին, Մելքումյանը չհամաձայնեց.  «Վարչապետին չքննադատելու հարց […]

Թունավորվել է

Մարտի 31-ին, ժամը 04.24-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 04.02-ի սահմաններում թունավորման նախանշաններով «Մուրացան» ԲԿ է տեղափոխվել Սարյան փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչ Մ. Բ.-ն (ծնվ. 2013թ.): Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Դմիտրի Մեդվեդեւն ու Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց են ունեցել

Նախօրեին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն ու Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են առեւտրա-տնտեսական եւ ներդրումային համագործակցության առաջնահերթ հարցերը, ինչպես նաեւ համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը:

Ավագ երեքշաբթի. ինչ խորհուրդ ունի

Ավագ երեքշաբթի հիշատակվում է ՙՏասը կույսերի՚ առակը (Մատթ. 25:1-13): Ավետարանական առակը հինգ իմաստուն եւ հինգ հիմար կույսերի պատմությամբ պատգամում է պատրաստ լինել Տիրոջ գալստյանը: Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ: Նրանցից հինգը ձեռքներին պահած ունենալով վառվող մոմեր, խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուսը հինգը` հանգած մոմերով խորհրդանշում են հիմար կույսերին: […]

Չարբախում կրակոցներ են հնչել. Վիրավորվել է Երրորդմասցի Լյովիկի ընկերը

Մարտի 31-ին, ժամը 02.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1979 թ. ծնված Վարդան Կ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Պարզվել է, որ նա հիվանդանոց է տեղափոխվել իրենց տան մոտից: Կատարվում է քննություն: Նշենք, որ վիրավորվողը Երրոդմասցի Լյովիկի ընկերն է, ով […]

Վերապրած ձեռագրերը կպատմեն Հայոց ցեղասպանության մասին

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում կբացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «Վերապրած ձեռագրեր» խորագրով ցուցահանդեսը: Կցուցադրվեն Մատենադարանի ձեռագրական հավաքածուներից ընտրված ցեղասպանությունից փրկված շուրջ 100 ձեռագիր գանձեր, հայկական ձեռագրական մշակույթի հրաշալիքներ, արծաթե, ոսկեզօծ և ականակուռ կրկնակազմերի եզակի նմուշներ, հայ մանրանկարչության և մատենական արվեստի գլուխգործոցներ: Ցուցադրված ձեռագրերից ամեն մեկը փրկված մի նշխար է, մի վկայություն երբեմնի շեն ու […]

«Այ սա է, որ Թուրքիային գցում է ջղաձիգ ցնցումների մեջ»

Henaran.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն անդրադառնում է հայ-թուրքական հարաբերություններին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարություններին, հայկական կողմի վարած քաղաքականությանը: Ըստ պատգամավորի՝ Թուրքիայի քաղաքականությունը վաղուց է տապալված: -Պարո՛ն Ռուստամյան, Էրդողանը հայտարարեց, որ հայ սփյուռքը պետք է բացի արխիվները: Ինչպե՞ս կգնահատեք այս հայտարարությունը և ընդհանուր առմամբ հայ-թուրքական հարաբերությունների վերջին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի