10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2015

Հայոց ցեղասպանությունը դատապարտող եւս մեկ հայտարարություն

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը իր facebook-ի էջում գրառել է. «Շնորհավորում եմ բոլորիս, Հայոց ցեղասպանությունը դատապարտող եւս մեկ հայտարարություն Եվրոպայի տարածաշրջանի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագաների հայտարարությունը 1. Մենք, ֆրանսերենը որպես ընդանուր լեզու գործածող պետությունների խորհրդարանների ներկայացուցիչներս, 2015թ. մարտի 31-ի Եվրոպայի տարածաշրջանի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի սեկցիաների նախագաների համաժողովում հավաքվելով՝ 2. Հաստատելով մեր պարտավորությունները ի շահ […]

Գաբրիել Ղազարյանը ճանաչողական այցով եղել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ճանաչողական այցով եղել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում` այդ բուհում ֆիզիկական կուլտուրա առարկայի հետ կապված խնդիրներին ծանոթանալու նպատակով: Նախարարը հանդիպել է ռեկտոր Արման Ավագյանի հետ, շրջայց է կատարել բուհում, ծանոթացել ակադեմիայի մասնաշենքերին և լսարաններին: Գ. Ղազարյանի այցելության առիթը օրեր առաջ ակադեմիայի նորանշանակ ռեկտորի հետ ունեցած հանդիպումն էրը, […]

«Սիրախաղ չէ»

«Վաղուց պլանավորված նիստ էր Եվրանեսթը, ՌԴ պետդումայի խոսնակի այցը նույնպես, մեկը մյուսի հետ կապ չունի»,-այսօր ասուլիսին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք Եվրանեսթի վեհաժողովին հետևած ՌԴ պետդումայի խոսնակի այցը որևէ ենթատեքստ ունի: «Չեմ կարծում, որ ՌԴ պետդումայի խոսնակի այցն ինչ-որ հետևանքներ է ունենալու Հայաստանի համար, այն նվիրված էր Հայրենական […]

«Հացը հարստացնելը ճիշտ չէ»

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ և մոնիտորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատմեց, որ Չիլիում ևս կիրառվել է ալյուրի՝ երկաթով և ֆոլաթթվով հարստացնելու փորձը, սակայն այն բացասական արդյունք է տվել.  կարճ ժամանակում արձանագրվել է հաստ աղիքի քաղցկեղի տարածում: Նա նշեց, որ  պատճառաբանվում է, որ երկաթի և ֆոլաթթվի բացակայությունը առաջացնում է որոշ հիվանդություններ, […]

Ցեղասպանությունից մազապուրծ….հանուն հայության որոշեցին /վիդեո/

«Ինչպես գիտենք այս տարի ամբողջ հայ ժողովուրդը՝ Հայաստանում և Սփյուռքում նշում է Ցեղասպանության 100 ամյակը: Այդ առիթով կազմակերպվում են տարբեր միջոցառումներ՝ համերգներ ու գիտաժողովներ: Մտածեցինք նաև գործնական մի բան անել հարգելու համար Ցեղասպանության զոհերի հիշատակը»,-այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը: Գործնական քայլը միտված էր մի ամբողջ […]

«ԲՀԿ-ում չկա նման բան՝ աջ պաշտպան, ձախ կիսապաշտպան և այլն»

«Բարեբախտաբար ԲՀԿ-ում չկա նման բան՝ աջ պաշտպան, ձախ կիսապաշտպան և այլն. ԲՀԿ-ն կուռ քաղաքական թիմ է՝ իր հստակ քաղաքական օրակարգով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն՝ անդրադառնալով լուրերին, թե Աբրահամ Մանուկյանի ու մյուս ԲՀԿ-ականների միջև հակասություններ կան: Նա նշեց, որ տարբեր փուլերում որոշ գործիչներ կարող են ունենալ ակտիվ կամ ավելի պասիվ […]

Հասմիկ Պողոսյանի աշխատանքային այցը Լեհաստան

Մարտի 27-ից 30-ը աշխատանքային այցով Լեհաստանում էր գտնվում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Մարտի 28-ին տեղի ունեցավ աշխատանքային ճաշ Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարար Մալգոժատա Օմիլանովսկայի և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մասնակցությամբ, որին ներկա էր նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը: Քննարկվեց Լեհաստանի և Հայաստանի միջև մշակութային ոլորտում համագործակցության հարցերի լայն շրջանակ: Նույն […]

Անհասկանալի է ու աբսուրդային. «Հիմնադիր խորհրդարանի» գործունեությունից /վիդեո/

ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանի խոսքով՝ «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքին բավական քիչ մարդիկ են մասնակցում, և իշխանությունները, ուշադրություն դարձնելով այդ հանրահավաքներին, մասսայականություն են ապահովում այս ուժի համար: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Բլոգեր Տիգրան Քոչարյանն էլ հավելեց, որ այդ ուժի որոշ հայտարարություններ աբսուրդի ժանրից են: «Անհասկանալի է, թե ոնց է քաղաքական ուժը հայտարարում, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի