14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Գաբրիել Ղազարյանը ճանաչողական այցով եղել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ճանաչողական այցով եղել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում` այդ բուհում ֆիզիկական կուլտուրա առարկայի հետ կապված խնդիրներին ծանոթանալու նպատակով: Նախարարը հանդիպել է ռեկտոր Արման Ավագյանի հետ, շրջայց է կատարել բուհում, ծանոթացել ակադեմիայի մասնաշենքերին և լսարաններին:

Գ. Ղազարյանի այցելության առիթը օրեր առաջ ակադեմիայի նորանշանակ ռեկտորի հետ ունեցած հանդիպումն էրը, որն իր մտահոգությունն է հայտնել բուհում ֆիզկուլտուրա առարկայի դասաժամերի բացակայության կապակցությամբ: Նախարարի խոսքերով` նախարարության որդեգրած` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քարոզչությանն ուղղված քաղաքականության բաղկացուցիչ մասերից մեկը վերաբերում է ուսանողների շրջանում կատարվող աշխատանքներին: Այդ նպատակով Գ. Ղազարյանը ակադեմիայի ղեկավարների հետ քննարկել է ֆիզկուլտուրա առարկան ակադեմիայի կրթական ծրագրում ընդգրկելու հնարավոր տարբերակները:

«Այսօրվա ուսանողները մեր ապագա մայրերն են, զինվորները, գիտնականները: Հիմա չմտածելով նրանց առողջության մասին` մենք դատապարտում ենք վաղվա սերնդին կանգնելու լուրջ խնդիրների առջև: Ես` որպես նախարար, անելու եմ հնարավորինը ապագա սերունդների մեջ սպորտի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու ուղղությամբ»,- իր խոսքում ասել է նախարարը: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ