10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2015

Առանց տեղումների եղանակ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական ծառայություն

Արմանը հետախուզվում էր մարդ առևանգելու համար

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 31-ին, ժամը 12.15-ին, բաժին է ներկայացել 1985 թ. ծնված Արման Ս.-ն, որը մարտի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի /մարդուն առևանգելը/ 1-ին մասի մեղադրանքով:

ՀԲԸՄ պատվիրակները հյուրընկալվել են ՀՀ պաշտպանության նախարարությունում

Մարտի 31-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են Հայկական բարեգործական ընդհանուր միության պատվիրակները՝ կազմակերպության ղեկավար Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ: Հայաստանում ու Արցախում իրականացվող բազմաթիվ բարեգործական ծրագրերի շնորհիվ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը յուրօրինակ կամուրջ է դարձել Մայր Հայրենիքի և Սփյուռքի միջև: Այդ կամուրջի առավել սերտացմանն էլ նվիրված էր ՀՀ ՊՆ վարչական համալիրում կազմակերպված հանդիսավոր ընդունելությունը, որն մասնակցում […]

Հայ երեխաներին կանգնեցրել են Եփրատ գետի կամուրջի վրա, սրախողխող արել ու նետել գետը

Մարիամ Պետրոսյանի պատմությունը 1908 թ., Թերջան շրջան, Խաչգյուղ Անահիտ Պետրոսյանն ArmenianGenocide100.org-ին է ուղարկել իր տատի՝ Մարիամ Սարգսի Պետրոսյանի պատմությունը: Նա պատմել է, որ բոլոր հայ երեխաներին կանգնեցրել են Եփրատ գետի կամուրջի վրա, սրախողխող արել ու նետել գետը: «Իմ տատը վերապրել է Հայոց ցեղասպանությունը: Նա այդ մասին պատմել է հայրիկիս, հայրս՝ ինձ:  Տատս՝ Մարիամ Սարգսի Պետրոսյանը, ծնվել […]

Նարիշկինը տպավորված է

Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ներկա է եղել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված ցուցահանդեսին: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել նաեւ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Մեծ հաղթանակի ուղիներով» խորագիրը կրող ցուցահանդեսը ներկայացնում է հայ եւ ռուս նկարիչների տասնհինգ կտավ, որոնք […]

ԵԱՏՄ-ին Հայաստանի ադամակցումը կբացի նոր հորիզոններ.ԱԺ նախագահ

Մարտի 31-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղան-քննարկումը, որին ներկա են եղել ՀՀն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախարարներ եւ պատգամավորներ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր խոսքում նշել է, որ ԵԱՏՄ պրակտիկ գնահատականները ստեղծում են տնտեսական […]

Մայիսի 1-ին հանրահավաք են անելու /վիդեո/

Մայիսի մեկին ՍԴՀԿ-ը հանրահավաք է հրավիրել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ատենապետ Նարեկ Գալստյանն ասաց, որ այնտեղ խոսվելու է կուսակցության ծրագրերի մասին՝ կապված համակարգային փոփոխությունների, օլիգարխիայի դեմ պայքարի և այլնի մասին: Մանրամասն ՝տեսանյութում:

Թուրք դատախազին պատանդ են վերցրել դատարանի շենքում և սպառնում են սպանել

Թուրքիայում ձախակողմյան «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատը» պատանդ է վերցրել թուրք դատախազին, ով վարում է պատանի Բերքին Էլվանի սպանության գործը: Էլվանը  զոհվել էր Գեզի զբոսայգու բախումների ժամանակ ոստիկանների գործողությունների հետևանքով, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական  ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի տեղեկացմամբ` դատախազ  Մեհմեթ Սելիմ Քիրազը պանտանդ է վերցվել հենց իր գրասենյակում՝ Չաղլայանի դատարանի շենքում: Ոստիկանական ուժերը շրջափակել են շենքը, […]

Ավագ երեքշաբթի հիշատակվում է «Տասը կույսերի» առակը

Այսօր Ավագ երեքշաբթի է (Մատթ. 25:1-13): Ավետարանական առակը հինգ իմաստուն և հինգ հիմար կույսերի պատմությամբ պատգամում է պատրաստ լինել Տիրոջ Գալստյանը: Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ: Նրանցից հինգի ձեռքներին վառվող մոմեր կան, որոնք խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգի՝ հանգած մոմերը խորհրդանշում են հիմար կույսերին: Աղբյուր` Qahana.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի