03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ցեղասպանությունից մազապուրծ….հանուն հայության որոշեցին /վիդեո/

«Ինչպես գիտենք այս տարի ամբողջ հայ ժողովուրդը՝ Հայաստանում և Սփյուռքում նշում է Ցեղասպանության 100 ամյակը: Այդ առիթով կազմակերպվում են տարբեր միջոցառումներ՝ համերգներ ու գիտաժողովներ: Մտածեցինք նաև գործնական մի բան անել հարգելու համար Ցեղասպանության զոհերի հիշատակը»,-այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը:

Գործնական քայլը միտված էր մի ամբողջ գյուղի առօրյայում լրջագույն փոփոխություններ բերելուն:Մտահաղացման արդյունքը 6 ՀԿ-ների միջև համագործակցությունն է՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի: Համագործակցության համար մի տանիքի տակ միավորվեցին «Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցություն», «Զարգացման Սկզբունքներ», «Հայաստանի Մանուկներ Հիմնադրամ», «Հայ Օգնության Ֆոնդ», «Շեն»  և «Վորլդ Վիժն» կազմակերպությունները: Ծրագիրը անվանվեց «Մեկ խորհրդանշական գյուղ»: Ընտրվեց Մարտունի գյուղը, որին պետք է ցուցաբերվի տարաբնույթ աջակցություն:

«Մինչ այսօր մեր գյուղում ոչ մի ծրագիր չի իրականացվել: Գյուղը հիմնադրվել է 1920 թվականին ու մենք 1915 թվականի Եռեռնից մազապուրծ եղած մարդկանց սերունդներն ենք»,-իր խոսքում նշեց գյուղապետ Արթուր Ասատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ