11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Սիրախաղ չէ»

«Վաղուց պլանավորված նիստ էր Եվրանեսթը, ՌԴ պետդումայի խոսնակի այցը նույնպես, մեկը մյուսի հետ կապ չունի»,-այսօր ասուլիսին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք Եվրանեսթի վեհաժողովին հետևած ՌԴ պետդումայի խոսնակի այցը որևէ ենթատեքստ ունի: «Չեմ կարծում, որ ՌԴ պետդումայի խոսնակի այցն ինչ-որ հետևանքներ է ունենալու Հայաստանի համար, այն նվիրված էր Հայրենական պատերազմի յոթանասունամյակի միջոցառումներին»,-հավելեց պատգամավորը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, սակայն, նկատեց, որ պատմական ֆակտորը վաղուց դարձել է հզոր քաղաքական զենք, և ինչպես մենք ենք փորձում օգտագործել հայրուրերորդ տարելիցը, այնպես էլ ՌԴ-ն է օգտագործում Հայրենական Մեծ պատերազմի յոթանասուներորդ ամյակը: Նա ասաց, որ բազմաթիվ երկրներ արդեն հրաժարվել են մասնկացել Ռուսաստանի միջոցառումներին, և այս այցով Ռուսաստանն աժիոտաժ է ստեղծում իր բռնակցած տարածքում: «Սա ինչքան Ռուսաստանի, այնքան էլ մեր հաղթանակն է»,-նկատեց Մարտիրոսյանը: 

«Ռուսաստանը դուրս է մղվում ընդհանուր քաղաքական դաշտից»,-արձագանքեց Սեդրակյանը:

 Լրագրողի դիտարկմանը, որ Հայաստանը վերջերս սիրախաղ է սկսել Եվրոպայի հետ, Մարտիրոսյանն արձագանքեց. «Դրանից պետք չի ոչ զարմանալ, որ ուրախանալ: Մենք անկախ պետություն ենք, բոլորի հետ պիտի համագործակցենք: Ես եվրոպական արժեքներ կրող անձնավորություն եմ և միայն ուրախ եմ, որ մենք հնարավորինս խորը հարաբերություններ հաստատենք Եվրոպայի հետ: Սա սիրախաղ չէ, մենք մեր շահերից բխող քաղաքականություն ենք տանում»,-եզրափակեց Մարտիրոսյանը:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ