03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«ԲՀԿ-ում չկա նման բան՝ աջ պաշտպան, ձախ կիսապաշտպան և այլն»

«Բարեբախտաբար ԲՀԿ-ում չկա նման բան՝ աջ պաշտպան, ձախ կիսապաշտպան և այլն. ԲՀԿ-ն կուռ քաղաքական թիմ է՝ իր հստակ քաղաքական օրակարգով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն՝ անդրադառնալով լուրերին, թե Աբրահամ Մանուկյանի ու մյուս ԲՀԿ-ականների միջև հակասություններ կան: Նա նշեց, որ տարբեր փուլերում որոշ գործիչներ կարող են ունենալ ակտիվ կամ ավելի պասիվ դերակատարում, բայց հավելեց, որ Աբրահամ Մանուկյանի հետ որևէ խնդիր չի եղել.

 «Մենք մնում ենք աշխատանքային և գործընկերային դաշտում, իհարկե, գործը կազմելու հարցում կարող են տարբեր մոտեցումներ լինել, բա այնտեղ էլ կուսակցություն չի լինի, որ բոլորը նույն կարծիքին լինեն»,-ասաց նա:

Խոսելով ԲՀԿ-ն լքած պատգամավորների մասին՝ Մելքումյանը շեշտեց, որ փետրվարյան իրադարձություններից հետո ԲՀԿ-ից դուրս եկան 3 մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, և այս պահին իրենք ունեն 23 կուսակցական պատգամավոր, բայց, միևնույն ժամանակ նկատեց, որ ԲՀԿ-ն մնում է երկրորդ քաղաքական ուժը՝ հավելելով, որ ԲՀԿ-ից դուրս եկածների հետ իրենք պահպանում են գործընկերային հարաբերությունները:

Հարցին, թե ինչպիսին են ԲՀԿ-ի հարաբերությունները նախկին եռյակի մաս կազմող «Ժառանգության» և ՀԱԿ-ի հետ, ԲՀԿ պատգամավորը պատասխանեց. «Մենք ունենք նորմալ մարդկային հարաբերություններ «Ժառանգության» և ՀԱԿ-ի հետ, բայց ուզում եմ վերահաստատել, որ մենք եռյակի հետ որևէ պայմանագիր չունեինք. սկզբից խորհրդարանական համագործակցության ձևաչափում էինք, հետո դրանից դուրս եկանք, հիմա եթե նորից լինի ընդհանուր մոտեցում ու շահ, անպայման կհամագործակցենք»:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ