03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

«Հացը հարստացնելը ճիշտ չէ»

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ և մոնիտորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատմեց, որ Չիլիում ևս կիրառվել է ալյուրի՝ երկաթով և ֆոլաթթվով հարստացնելու փորձը, սակայն այն բացասական արդյունք է տվել.  կարճ ժամանակում արձանագրվել է հաստ աղիքի քաղցկեղի տարածում:

Նա նշեց, որ  պատճառաբանվում է, որ երկաթի և ֆոլաթթվի բացակայությունը առաջացնում է որոշ հիվանդություններ, որոնք տարածված են Հայաստանում և հիմնավորվում է, որ բնակչության կեսը աղքատ է և չի օգտագործում այնպիսի սնունդ, որի միջոցով պետք է ստանա երկաթ ու ֆոլաթթու:

ՀՀ սպառողների ակադեմիայի հացամթերքի մասնագետ Վարդուհի Մելիքյանն էլ հավելեց, թե հացը հարստացնելը ճիշտ չէ, քանի որ առանց այդ էլ սննդակարգի մեջ բազմաթիվ հավելանյութեր են մտել, որոնցից յուրաքանչյուրը բացասական ազդեցություն ունի օրգանիզմի վրա:
 

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ