17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քննարկվեցին քննչական կոմիտեի կարևորության, ԶԼՄ-ների հետ աշխատանքի վերաբերյալ հարցեր/վիդեո/

Մարտի 28-ին և 29-ին Ծաղկաձորում՝ ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի աջակցությամբ ՀՀ քննչական կոմիտեն անցկացրեց սեմինար, որ նպատակն էր ԶԼՄ ներկայացուցիչներին բացատրել և քննարկել նորաստեղծ ՀՀ քննչական կոմիտեի դերը և հիմնական առանձնահատկությունները:

Սեմինարի օրակարգում ընդգրկված էին նաև քննչական մարմին-լրատվամիջոց աշխատանքի, նախաքննության ընթացքում նախաքննական գաղտնիքի վերաբերյալ մի շարք հարցեր:

Սեմինարի ընթացքում Քննչական կոմիտեի մամուլի պատասխանուտու Սոնա Տռուզյանը լրագրողներին տեղեկացրեց, որ արդեն պատրաստ է կոմիտեի կայքէջը: Այցելելով Inwestigative.am հասցեով այսուհետ կարելի է տեղեկանալ Քննչական կոմիտեի կողմից տարածված տեղեկություններին:

«Քննչական կոմիտեի կայք-էջը արդեն մշակվել է և շահագործման է հանձնվել, դեռ փորձարկման փուլում է, բայց առաջիկայում կասենք, որ արդեն գործում է կայքը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սոնա Տռուզյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ