11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 7, 2015

Պավել Մանուկյանը հացադուլ է հայտարարել. Նիկոլ Փաշինյան

ԱԺ պատգամավոր, ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ իր facebook-ի տարեգրքում գրառել է. «Քիչ առաջ այցելեցի Ձերբակալվածների պահման վայր եւ այնտեղ հանդիպեցի Ժիրայր Սեֆիլյանին, Գարեգիկ Չուգասզյանին, Վարուժան Ավետիսյանին, Գեւորգ Սաֆարյանին եւ Պավել Մանուկյանին: Մանուկյանը տեղեկացրեց, որ հացադուլ է հայտարարել: Ես նրան խնդրեցի նման քայլի չգնալ, բայց Մանուկյանն ասաց, որ կայացրել է վերջնական որոշում: Ե՛ւ […]

Ժիրայր Սէֆիլյանին տեղափոխել են Էրեբունու ձերբակալված անձանց պահման վայր

Ժիրայր Սէֆիլյանին տեղափոխել  են Էրեբունու ձերբակալված անձանց պահման վայր։  Մինչ այդ Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, Գևորգ Սաֆարյանին նույնպես տեղափոխել էին ձերբակալված անձանց պահման վայր։

Ցանկացած կնոջ ընտրությունը. ապագա մայրիկ-պատգամավորը մանրամասնեց

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը հատկապես այս ապրիլի 7-ը համարում է իր տոնը: «Ապրիլի 7-ը ինչպես գիտենք Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է, երբ հրեշտակը Մարիամին ավետում է Քրիստոսի ծննդյան լուրը: Այս տարի առավոտից հնչող բոլոր շնորհավորանքներից ու մաղթանքներից հասկացա, որ հատկապես իմ տոնն է: Նաև այդ է պատճառը, որ օրս սկսեցի բարձր տրամադրությամբ և […]

Քաղաքապետի կինը` նոր մայրացած կանանց

Մայրության և գեղեցկության տոնի առիթով Երևանի քաղաքապետի տիկին Գոհար Մարգարյանն այցելել է մայրաքաղաքի ծննդատներ՝ շնորհավորելու օրերս մայրացած կանանց։  «Հատկապես այս տարի  յուրաքանչյուր ծնված հայ մեծ պատգամով է գալիս լույս աշխարհ։ Աստված պահապան ձեր ընտանիքներին»,- հանձնելով նվերները՝ մայրացած կանանց շնորհավորել է Գոհար Մարգարյանը։ Երևանի քաղաքապետի տիկնոջ հետ ծննդատներ են այցելել նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, […]

Պորոշենկոն Պուտինին առաջարկել է «վերցնել Դոնբասը»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս գործարարների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է, թե Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն առաջարկել է իրեն վերցնել Դոնբասը, գրում է Forbes-ը` իր աղբյուրներին հղումով:  Աղբյուրները պնդում են, թե Պորոշենկոն նման առաջարկ է արել փետրվարի 11-12-ին Մինսկում կայացած «նորմանդական քառյակի» բանակցություննների ժամանակ:  «Նա ինձ ուղիղ ասաց. «Վերցրե՛ք Դոնբասը»: Ես նրան պատասխանեցի. […]

Պետք չի շատ ոգևորվել, նույն Գալիպոլիի բանակն ուղիղ 3 տարի անց խայտառակ պարտություն է կրել Սարդարապատում. Է. Շարմազանով /վիդեո/

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին  անդրադարձավ Կիպրոսի Հանրապետության  խորհրդարանի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրինագծին: «Ապրիլի 2-ին Կիպրոսի խորհրդարանը միաձայն դատապարտեց ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ժխտելու դեմ օրինագիծ: Սա խոսում է այն մասին, որ Կիպրոսի խորհրդարանը հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության գաղափարին, հին հունական ժողովրդավար սկզբունքներին, և […]

«Ես դատապարտում եմ նման գործելաոճը, տվյալ դեպքում «Հայփոստ»ի գործելաոճը»

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությունը ԱԺ հայտարարությունների ժամին Մեծարգո՛ նախագահող, հարգելի՛ գործընկերներ, օրերս հանդիպել եմ «Հայփոստ» ՓԲԸ Լոռու տարածքային կենտրոնի աշխատակիցներին, ովքեր տեղեկացնում են, որ տարածքային կենտրոնը միանում Սպիտակ քաղաքի «Հայփոստ»-ի մասնաճյուղին. այս պահին 11 մարդ կրճատվում է աշխատանքից, բայց դա դեռ վերջը չէ: Նրանց խոսքով՝ միացումն ազդելու է նամակների, թերթերի, ծանրոցների առաքման և […]

«Ծաղիկ Ռուբոն» հայցում է Սերժ Սարգսյանի թույլտվությունը

ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին. Մեծարգո ԱԺ նախագահ,  հարգելի գործընկերներ. Հաշված օրեր են մնացել օսմանյան կայսրության կողմից կատարված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Ցավալին այն է, որ դեպի եվրոպական ընտանիք ճանապարհ փնտրող՝ ցեղասպանությունների, բռնությունների, բռնաբարությունների արդյունքում ձևավորված սև թուրքը՝ հալիպոլիի ճակատամարտի շուրջ մտացածին իր լկտի քաղաքականությամբ փորձում է քաղաքակիրթ աշխարհին շեղել Հայոց ցեղասպանության […]

Թող հայ կինը երբեք չփոխարինի տղամարդուն /վիդեո/

Դատողություններում ընդդիմադիր, բայց առանց թույնի, խոսքը կտրուկ, բայց հավասարակշռված, տրամաբանող, սթափ, միաժամանակ կանացի նախկին պատգամավորի հետ զրուցելիս օդում կախված հարցականներ չեն մնում. ամեն ինչ հստակ տրամաբանության մեջ` բարոյական արժեհամակարգի մաղով անցած: “Մարտի 8-ը տոն է, որ պիտի Աստծո եւ օրենքի առաջ պատասխան տան, իսկ ապրիլի 7-ը` Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնն է: Այսինքն ներդաշանակության տոնն է”,-կարծում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի