15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ծաղիկ Ռուբոն» հայցում է Սերժ Սարգսյանի թույլտվությունը

ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին.

Մեծարգո ԱԺ նախագահ,  հարգելի գործընկերներ.

Հաշված օրեր են մնացել օսմանյան կայսրության կողմից կատարված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Ցավալին այն է, որ դեպի եվրոպական ընտանիք ճանապարհ փնտրող՝ ցեղասպանությունների, բռնությունների, բռնաբարությունների արդյունքում ձևավորված սև թուրքը՝ հալիպոլիի ճակատամարտի շուրջ մտացածին իր լկտի քաղաքականությամբ փորձում է քաղաքակիրթ աշխարհին շեղել Հայոց ցեղասպանության 100-ամյա  տարելիցից:

Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքակիրթ աշխարհի կողմից չի կարող անտարբերության մատնվել, որովհետև դա ոչ միայն թուրքերի կողմից հայ ազգի նկատմամբ գործած ցեղասպանության ճանաչումն է, այլ ընդդեմ մարդկության կատարված ծանր հանցագործության դատապարտում:

Թուրքիայի որդեգրած Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը խոսում է այն մասին, որ թուրքիան մինչ այսօր մարդկային քաղաքակրթության առաջընթաց չի ապրել և արտաքին աշխարհի հետ իրենց կողմից վարվող քաղաքականության հիմքում ամուր նստած է օսմանյան կայսրությունից ժառանգած գաղափարախոսությունը:

Ինչևէ, քաղաքակրթությունը երբևիցե հասանելի կդառնա մարդկության տվյալ տեսակին թե ոչ՝ դա այսօրվա թուրքի խնդիրն է, բայց որ օսմանյան կայսրության կողմից կատարված Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է և մարդկության հանդեպ կատարված ծանր հանցագործություն, միջազգային համագործակցության եկած քաղաքակիրթ պետությունները անկախ ժամանակի ընտրության և իրենց մեջ գոյություն ունեցող միջպետական շահերից՝ պարտավոր են այն ճանաչելու և դատապարտելու:

Քաղաքակիրթ երկրները դրանով ոչ միայն իրենց վրայից մաքրած կլինեն ժամանակին այդ ոճրագործության հանդեպ թույլ տրված իրենց անտարբերության մեղքը, որը այդ ժամանակի ամենամեծ խարանն է մնացել քաղաքակիրթ մարդկության ճակատին, այլ դատապարտելով այն՝ միջազգային իրավունքի պատմության մեջ, վերջ կդնեն մարդկության հանդեպ նման ծանրագույն հանցագործությունները կատարող վոճրագործ ռեժիմների անպատժելիությանը:

Հակառակ պարագայում Հայոց ցեղասպանությունը ժխտող պետությունները, քաղաքակիրթ մարդկության կողմից կնկալվեն որպես աշխարհում ցեղասպանությունները խրախուսող հանցակից պետություն:

ՀՀ նախագահ  և ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար պրն. Սերժ Սարգսյան.

Երդվյալ ազատամարտիկների միությունը հայցում է ձեր թույլտվությունը և աջակցությունը թվով 300 երդվյալ ազատամարտիկների՝ ի խոնարհումս Հայոց ցեղասպանության հիշատակման 100-ամյա տարելիցին, ապրիլի 15-ից մինչև ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում, իրենց առաքելությունը կատարեն Արցախի սահմանային ամենավտանգավոր պաշպանական դիրքերում, լինելով մեր զինվորի կողքին:

Երդվյալ ազատամարտիկները ուղղորդվում են պատերազմ անցած ազատամարտիկի վեհ գաղափարով, որի հիմքում ամենաբարձրագույն արժեքը հայրենիքն է, և նրա սահմանների անառիկության մեջ իրենց հավիտենականությունը տեսնող հայ ժողովրդի անվտանգությունը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ