11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 7, 2015

Փոսի Վարդանը՝ Երրորդմասցի Լյովիկի սպանության վկա՞ն էր.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Մարտի 31-ին Չարբախում հնչած կրակոցների հետևանքով վիրավորված Վարդան Կարապետյանը դեռ «Էրեբունի» բժշկական կենտրոնում է: Մեզ հայտնի է դարձել, որ նա Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության օրը՝ դեպքի ժամանակ եղել է նրանց հետ: Վարդան Կարապետյանը, ով ամուսնացած է և ունի 2 երեխա, հայտնի է «Փոսի Վարդան» անունով, նրա եղբայրն էլ հայտնի […]

«Շշերի Մելոյի» եղբայրն էլ.Ժամանակ

«Հրապարակ» թերթը գրում է. Աբովյանի քաղաքապետի ընտրությունները խոստանում են բավական ինտրիգային լինել, քանի որ այդ պաշտոնին հավակնողների թիվը գնալով մեծանում է: Մեր տեղեկություններով՝ Աբովյանի քաղաքապետի պաշտոնի հավակնորդներից է նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանի (Շշերի Մելո) եղբայրը՝ Վարդան Մանուկյանը, ով նույնպես ԲՀԿ-ական է և մի շարք բիզնեսների սեփականատեր: Նշենք, որ քաղաքապետի պաշտոնի բոլոր հավակնորդներն […]

Խաղում ես, ասա՝ խաղում ես. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Տեղեկություն էինք ստացել, որ Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը Հայաստան-Ալբանիա խաղի ժամանակ խոշոր չափի՝ 10 միլիոն դրամի խաղադրույք է կատարել առ այն, որ Հայաստանը գոնե մեկ գոլ կխփի: Պատգամավորի բախտը ժպտացել է, Հայաստանի հավաքականն առաջին խաղակեսում գոլ է խփել: Խաղադրույքի գործակիցը եղել է 1.7, արդյունքում պատգամավորը շահել է 17 միլիոն […]

«Ջունգլ»-ը ազատության մեջ է.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Երեկ քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել անցած տարի Նոր Նորքում ազատամարտիկ Վարդան Թումանյանին ծեծելով սպանած «Ջունգլ» մականունով Գևորգ Սարգսյանը. փոխվել է նրա խափանման միջոցը: Ազատամարտիկի քույրը՝ Մարիետա Թումանյանը, այս մասին տեղեկացրել է թերթին և նշել, որ այս հարցում դեր է խաղացել միայն փողը: Տիկին Մարիետայի խոսքով՝ ինքը այլևս չի հավատում, որ […]

Ծառուկյանի եւ իր զարմիկի հարաբերությունները լարված են.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով, Աբովյանի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաեւ Էդվին Թադեւոսյանը՝ Գագիկ Ծառուկյանի մորաքրոջ որդին, որն իր օրերում փորձում էր պայքարել այդ պաշտոնի համար, սակայն ինչ-ինչ ստվերային բանակցություններից հետո չմասնակցեց: Հիշեցնենք, որ տեւական ժամանակ Ծառուկյանի եւ իր զարմիկի հարաբերությունները լարված էին: Թերթի  հարցին՝ առաջադրվելո՞ւ եք, թե՞ ոչ, նա պատասխանել է՝ չի բացառվում: […]

Մայրերն են մեր ժողովրդի հավերժության առաջին երաշխավորը. Սերժ Սարգսյան

  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:  «Սիրելի՛ կանայք եւ աղջիկներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ: Մայրությունը պաշտամունքի առարկա է եղել անհիշելի ժամանակներից: Մոր նկատմամբ սիրո եւ երախտագիտության դրսեւորումները համաշխարհային, ինչպես նաեւ հայկական արվեստի ու մշակույթի անբաժանելի եւ կարեւոր մասն են: Առողջ, կիրթ եւ […]

Լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը հավանական է.Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Քաղաքագետ Լևոն Շիրինյանը թերթի թղթակցի հետ ունեցած զրույցում հայտարարել է, թե հայ-ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը խիստ հավանական է համարում: «Ես հավանական եմ համարում պատերազմի վերսկսումը, և իմ ասածը խուճապի մթնոլորտ ստեղծելու համար չէ, բայց ավելի լավ է իրականությունը տեսնել, քան թե պատրանքների մեջ ապրել: Անիմաստ եմ համարում այն հայ փորձագետների […]

Խուսափում է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բոլոր տեսակի շփումների ժամանակ, նույնիսկ ամենամերձավոր շրջապատի հետ զրույցի ընթացքում, երբ խոսք է գնում քաղաքականությունից, միանգամից թեման փակում է և թույլ չի տալիս շարունակել: Այլ կերպ ասած՝Գագիկ Ծառուկյանը քաղաքական թեմաներով զրույցներից խուսափում է անգամ ընտանիքում: Ինչո՞ւ է Ծառուկյանն այսքան խուսափում «քաղաքականություն» բառից՝ այն համարելով «հայհոյանք» […]

Ձերբակալել են ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանին

«Հիմնադիր խորհրդարան»-ից տեղեկացնում են, որ այսօր առավոտյան ձերբակալել են «Հիմնադիր խարհրդարան»-ի անդամ, հայտնի  ազատամարտիկ Պավել Մանուկյանին և այս պահին խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի և Կարո Եղնուկյանի բնակարանները։ Մանրամասները՝ քիչ անց:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի