Սևակը եղբորը կալանքից ազատելու համար պատանդ է վերցրել ոստիկանին.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ ընթանում է Սևակ Իսպիրյանի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ Քուչակ գյուղի 29-ամյա բնակիչ Սևակ Իսպիրյանը 2014 թվականի հոկտեմբերի 22-ին, ժամը 19-ն անց 50-ի սահմաններում դանակով ու փայտով զինված հարձակում է գործել ոստիկանության Ապարանի բաժնին կից պահպանության բաժանմունքի պահպանությանը հանձնված Ապարան-Երևան ջրագծի՝ Քուչակ գյուղի […]