11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 7, 2015

Անսահման Սեր և խաղաղություն.Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորական ուղերձ է հղել ապրիլի 7-ի կապակցությամբ. Սիրելի կանայք Պաշտպանական գերատեսչության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից Շնորհավորում եմ ձեզ Ապրիլի 7–ի` Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ: Սա ևս մեկ առիթ է վերարժևորելու կանանց անգնահատելի դերակատարությունը Հայաստանի Հանրապետության զարգացմանն ուղղված բոլոր ոլորտներում: Ազգանպաստ ձեր գործունեությունը չի սահամանափակվում միայն կրթության, տնտեսության, բժշկության, […]

«Ծիծեռնակաբերդ պետք է գնալ ոչ թե կուսակցություններով, նախարարություններով, այլ ընտանիքներով»

«Ես այդքան մեծ ուշադրություն չէի դարձնի կանանց ակցիային, որովհետև նման բաներ սպասելի են։ Ընդհանրապես ամեն ինչ պետք է գա հոգու խորքից, որպեսզի տա քեզ հնարավորություն տարեկան մեկ օր կենտրոնանալու, գնահատելու անցյալը, ներկան ու ապագան, հակառակ դեպքում ամեն ինչ դառնում է ընդամենը միջոցառում։ Միջոցառման մասնակցելը դարձել է ավելի կարևոր, քան նպատակը և իմաստը։ Մարդիկ ոգևորվում են, […]

Հուսով ենք` առաջիկա տոների ընթացքում կողմերը կհարգեն հրադադարի ռեժիմը. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հարցազրույց է տվել ադրբեջանական АПА գործակալությանը, որի ժամանակ ասել է, որ հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը կհարգեն հրադադարի ռեժիմը տարածաշրջանում առաջիկա տոների, հիշատակի արարողությունների ու միջազգային միջոցառումների ընթացքում։  Նա ասել է, որ երկու երկրների նախագահները հավաստիացրել են, որ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ չեն սկսվի: […]

Սա ուղղված է ընդհանրապես ընդդիմության դեմ

«ՀԱԿ-ը բազմիցս հայտարարություններ արել է ռեժիմի կողմից մարդկանց սահմանադրական իրավունքների խախտման վերաբերյալ, այդ թվում նաև ցույցեր կազմակերպելու, խոսքի ազատության և այլն, այդ թվում նաև հայտարարություններ, որոնք վերաբերել են Հիմնադիր խորհրդարանի գործունեությանը՝ Բերձորի, Գյումրիում դանակահարման դեպքերին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն՝ անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին բերման ենթարկելուն: Պատգամավորը դեպքերի մանրամասներին […]

Հռիփսիմեն սրբել է սկեսրոջ տունը

41-ամյա Հռիփսիմե Խաչատրյանը մեղադրվում է ամուսնու հարազատներից առանձնապես խոշոր գույք հափշտակելու մեջ:  Գործքը քննվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Համաձայն մեղադրական եզրակացության` Հռիփսիմեն ամուսնու տանը բնակվելու ժամանակ` 2010-2012 թվականներին, մաս-մաս գաղտնի հափշտակել է ամուսնու ծնողների ոսկյա և թանկարժեք քարերով զարդերը, ոսկյա և արծաթյա սպասքի պարագաները, որոնց ընդհանուր […]

Ժիրայր Սեֆիլյանն էլ ձերբակալվեց

2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է 4 անձ։ Հաշվի առնելով հասարակության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են  Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, […]

«Եթե մարդիկ կարող են այդ օրն օգտագործել քաղաքական նպատակներով, սխալ է»

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանի խոսքով՝ եթե «Հիմնադիր խորհրդարանի» անդամներն օրենք են խախտել, և ոստիկանությունը որոշակի տեղեկատվություն ունի և գնացել է այդ քայլին, ապա պետք էր սպասել, որոհետև այն կոչերը, որոնք իրենք էին հնչեցնում, բավական կասկածելի բնույթ էին կրում: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Բաբայանը: Նշենք, որ այսօր […]

Մահացել է

ապրիլի 6-ին, մահացել է գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Զադոյանը: Հոգեհանգիստը կկայանա վաղը՝ ապրիլի 8-ին: Զադոյանը ծնվել է 1949թ. հունվարի 12-ին Արարատի շրջանի Արարատ գյուղում: Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը` էլեկտրոնիկայի ինժեների որակավորմամբ:  1975-ին աշխատել է ԵրՊԻ ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետի ՀԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, 1979-ին` կիբեռնետիկայի ֆակուլտետի կիսահաղորդիչների ամբիոնի լաբորատորիայի վարիչ, միաժամանակ կատարել է դասախոսական աշխատանք: 1981-87-ին աշխատել […]

Հակառակորդի գնդակից ավագ ենթասպա է զոհվել

ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակած կրակոցներից ստացած հրազենային մարմնական վնասվածքների արդյունքում զոհվել է ավագ ենթասպա, 1972թ. ծնված Հայկ Սարգսի Քեշիշօղլյանը: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով, կատարվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի