27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անսահման Սեր և խաղաղություն.Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորական ուղերձ է հղել ապրիլի 7-ի կապակցությամբ.

Սիրելի կանայք

Պաշտպանական գերատեսչության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից Շնորհավորում եմ ձեզ Ապրիլի 7–ի` Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ: Սա ևս մեկ առիթ է վերարժևորելու կանանց անգնահատելի դերակատարությունը Հայաստանի Հանրապետության զարգացմանն ուղղված բոլոր ոլորտներում:

Ազգանպաստ ձեր գործունեությունը չի սահամանափակվում միայն կրթության, տնտեսության, բժշկության, պաշտպանության և բազմաթիվ այլ բնագավառներում գիտելիքների, փորձի և նոր մոտեցումների ներդրումների իրականացմամբ: Դուք` օրվա խորհրդի համաձայն, երջանկություն եք պարգևում ձեր տղամարդկանց` նվիրելով նրանց նոր կյանք, նոր հույս ու հայ ազգի հարատևություն: Մաղթում եմ, որ բազմաթիվ լինեն մայրության բերկրանքն ապրող կանայք, քանզի մայրն է այն ամենանվիրական էակը, ով ամուր է պահում երկրի սյուները:

Դա հրաշալի գիտակցում են բոլոր ուժեղ տղամարդիկ, հատկապես զինծառայողներն, ովքեր մասնագիտանում են առաջին հերթին ընտանիքը պաշտպանելու կարևորագույն գործում: Հենց նրանք են ամենաշատն զգում հայ մայրերի աղոթքների կարիքն ու զորությունը: Եվ սահմանին կանգնած ամեն մի զինվոր գիտե, թե ում համար է այնտեղ կանգնած, գիտե, որ իր մայրն իր համար աղոթք անելիս, պարտադիր աղոթում է նաև իր զինակից ընկերոջ համար, իր հրամանատարի համար և այն ավարտում երկրին խաղաղություն մաղթելով: Այսպես են զինծառայողներն այլևս դառնում բոլոր մայրերի որդիները: Վստահ լինելով, որ բոլորի մայրերն իրենց թիկունքում հավատում են իրենց կատարած գործին, նրանք իրականացնում են աներևակայելի սխրագործություններ:

Ցանկանանում եմ տոնի կապակցությամբ հատուկ շնորհավորել հայոց բանակի բոլոր զինծառայողների կանանց: Դուք անտրտունջ կանգնած եք ձեր ամուսինների կողքին` նրանց հետ միասին կրելով զինվորական ծառայության ամենաբարդ դժվարությունները: Շնորհակալ ենք ձեզ հայոց ամրոցի ներսում խաղաղության ապահովման համար, որի շնորհիվ մենք ոչ միայն ունենք քաջագործությունների գնացող հրամանատարներ, այլև հայրենասիրության բարձր գիտակցումով քաջորդիներ, ովքեր հպարտությամբ են գնում հայրերի գործը շարունակելու:

Խոնարհվում եմ բոլոր այն կանանց առջև, ովքեր ժողովրդի կողմից արժանացան «հերոսի մայր» կոչմանը: Հայրենիքի հանդեպ ձեր սերն ու մարդկային ամենաբարձր արժեքների կրման արտահայտությունը ձեր որդիների սխրանքներն են:

Փառք ձեզ և ձեր հերոս որդիներին:

Թող որ այսուհետ բոլոր լուսաբացերը լինեն արևոտ` ողողված աստվածային սիրով և նոր հրաշալի կյանքի հավատով: Սիրեք և սիրված եղեք ձեզ համար թանկ մարդկանց կողմից: Դարեր շարունակ հայրենիքի պահպանության, ազգային ոգին և հավատքն անսասան պահելու համար դուք արժանի եք երախտիքի անավարտ խոսքերի: Դուք եք այն ուժը, որ կարող է ստիպել հաղթահարել դժվարությունը և կերտել նորանոր հաղթանակներ:

Մաղթում եմ ձեզ անսահման Սեր և խաղաղություն, որն ապահովում են ձեր դաստիարակած մեր բոլորի քաջազունները: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ