19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հռիփսիմեն սրբել է սկեսրոջ տունը

41-ամյա Հռիփսիմե Խաչատրյանը մեղադրվում է ամուսնու հարազատներից առանձնապես խոշոր գույք հափշտակելու մեջ:  Գործքը քննվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Համաձայն մեղադրական եզրակացության` Հռիփսիմեն ամուսնու տանը բնակվելու ժամանակ` 2010-2012 թվականներին, մաս-մաս գաղտնի հափշտակել է ամուսնու ծնողների ոսկյա և թանկարժեք քարերով զարդերը, ոսկյա և արծաթյա սպասքի պարագաները, որոնց ընդհանուր արժեքը եղել է մոտ 255 հազար դոլար:

Դրանից բացի, Հռիփսիմեն 2012 թվականի հունվարի 20-ին հեռախոսով զրուցել է ամուսնու` Ռուսաստանում ապրող մորաքրոջ հետ, խնդրում պարտքով 4000 դոլար գումար ուղարկել իրեն, ասում, թե ամուսինը պարտքեր ունի, պիտի մարի:  

Որոշ ժամանակ անց` 2012-ի մայիսին, Հռիփսիմեն կրկին կապվել է ամուսնու ազգականների հետ, այս անգամ պարտքով խնդրել 12 հազար դոլար` բացատրելով, թե ամուսնու եղբայրը մեծ պարքեր ունի, ու դրա համար իրեն ու իր երեխաների կյանքին ու առողջությանը սպառնում են պարտատերերը: 4000 և 12000 դոլար գումարներն էլ ստանալուց հետո կինն այն ամբողջությամբ ծախսել է իր կարիքների համար:  

Հռիփսիմեին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` գողություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` խարդախություն` խոշոր չափով:

Առաջին երկու մեղադրանքների դեպքում պատիժ է սահմանվում 4-8 տարվա ազատազրկում, իսկ երրորդի դեպքում` 2-5 տարվա ազատազրկում կամ 500 հազարից մինչև մեկ միլիոն դրամի տուգանք: Ամբաստանյալի հանդեպ, որպես խափանման միջոց, ընտրվել է ստորագորությունը չհեռանալու մասին, քանի որ իր խնամքին անչափահաս երեխա ունի:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ