06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մահացել է

ապրիլի 6-ին, մահացել է գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Զադոյանը: Հոգեհանգիստը կկայանա վաղը՝ ապրիլի 8-ին:

Զադոյանը ծնվել է 1949թ. հունվարի 12-ին Արարատի շրջանի Արարատ գյուղում: Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը` էլեկտրոնիկայի ինժեների որակավորմամբ: 

1975-ին աշխատել է ԵրՊԻ ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետի ՀԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, 1979-ին` կիբեռնետիկայի ֆակուլտետի կիսահաղորդիչների ամբիոնի լաբորատորիայի վարիչ, միաժամանակ կատարել է դասախոսական աշխատանք: 1981-87-ին աշխատել է Արարատի ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկումի տնօրենի տեղակալ, 1987-89-ին` «Արարատշին» տրեստի շինիրերի կոմբինատի տնօրեն, 1989-90-ին` տրեստի կառավարիչի տեղակալ: 1990-ին ընտրվել է Արարատի շրջխորհրդի նախագահ: 1993-95-ին աշխատել է պարենի եւ մթերումների նախարար: 

ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀՇ անդամ, ապա ՀՀԿ անդամ: 

Henaran.am-ը ցավակցում է Դավիթ Զադոյանի հարազատներին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ