08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

«Ծիծեռնակաբերդ պետք է գնալ ոչ թե կուսակցություններով, նախարարություններով, այլ ընտանիքներով»

«Ես այդքան մեծ ուշադրություն չէի դարձնի կանանց ակցիային, որովհետև նման բաներ սպասելի են։ Ընդհանրապես ամեն ինչ պետք է գա հոգու խորքից, որպեսզի տա քեզ հնարավորություն տարեկան մեկ օր կենտրոնանալու, գնահատելու անցյալը, ներկան ու ապագան, հակառակ դեպքում ամեն ինչ դառնում է ընդամենը միջոցառում։ Միջոցառման մասնակցելը դարձել է ավելի կարևոր, քան նպատակը և իմաստը։ Մարդիկ ոգևորվում են, որ իրենց հրավիրել են, որ միանման են հագնված։ Ժպիտները սրա արդյունքն են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը,  անդրադառնալով օրեր առաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ ՀՀԿ կանանց ժպիտներին ասաց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Ռուբեն Բաբայանը նշեց, որ Ծիծեռնակաբերդ պետք է գնալ ոչ թե կուսակցություններով, նախարարություններով, այլ ընտանիքներով։

«Ցեղասպանության հետևանքով մեր ընտանիքներն են վերացել, որովհետև մեր ապագան ընտանիքն է ու ընտանիքով պետք է ապացուցենք, որ հաղթահարել ենք կատարվածը»,-հավելեց  նա։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ