02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Սա ուղղված է ընդհանրապես ընդդիմության դեմ

«ՀԱԿ-ը բազմիցս հայտարարություններ արել է ռեժիմի կողմից մարդկանց սահմանադրական իրավունքների խախտման վերաբերյալ, այդ թվում նաև ցույցեր կազմակերպելու, խոսքի ազատության և այլն, այդ թվում նաև հայտարարություններ, որոնք վերաբերել են Հիմնադիր խորհրդարանի գործունեությանը՝ Բերձորի, Գյումրիում դանակահարման դեպքերին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն՝ անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին բերման ենթարկելուն:

Պատգամավորը դեպքերի մանրամասներին տեղյակ չէր, սակայն նկատեց, որ սա տեղավորվում է նույն շղթայի՝ հետապնդումների, սահմանադրական իրավունքների խախտման շղթայի մեջ: Նա նշեց, որ ավելի մանրամասն հստակ գնահատական կտա ուսումնասիրելուց հետո: Ամեն դեպքում, ըստ Զուրաբյանի, սա ուղղված է ընդհանրապես ընդդիմության և տվյալ դեպքում Հիմնադիր խորհրդարանի դեմ: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ