18 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

«Եթե մարդիկ կարող են այդ օրն օգտագործել քաղաքական նպատակներով, սխալ է»

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանի խոսքով՝ եթե «Հիմնադիր խորհրդարանի» անդամներն օրենք են խախտել, և ոստիկանությունը որոշակի տեղեկատվություն ունի և գնացել է այդ քայլին, ապա պետք էր սպասել, որոհետև այն կոչերը, որոնք իրենք էին հնչեցնում, բավական կասկածելի բնույթ էին կրում: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Բաբայանը: Նշենք, որ այսօր բերման են ենթարկվել ՀԽ-ի անդամները:

«Թող ոստիկանությունն ու իրավապահ մարմինները գնահատական տան, ես որպես քաղաքական գործիչ` այս պահին կխուսափեմ գնահատականներ տալ»,- ասաց Բաբայանը: Հարցին, թե Հիմադիր խորհրդարանի անդամներն անօրինական քայլ անելու ոչ մի կոչ չեն հնչեցրել, ի՞նչ հիմքով կարող են նրանց ձերբակալել, պատգամավորը պատասխանեց, որ դա իրավապահ մարմինների որոշելու հարցն է, որոնք, հնարավոր է, որոշակի տեղեկատվություն են ունեցել: «Եթե կա խնդիր եկեք սպասենք, ոստիկանության պարզաբանմանը: Եթե ոչ իրավաչափ տեղեկատվություն կլինի, այդ ժամանակ քաղաքական գնահատական կլինի»:

ԲՀԿ-ական պատգամավորի համար կասկածելի է «Հիմնադիր խորհրդարանի» հայտարարությունը՝ կապված ապրիլի 24-ի հետ.«Եթե մարդիկ կարող են այդ օրն օգտագործել քաղաքական նպատակներով, սխալ է»,- ասաց Բաբայանը և հավելեց, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների հանդեպ քաղաքկան հետապնդում չկա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ