11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 23, 2015

Հաղթական շուրջպար եւ ցավ System of a down-ի համերգին /վիդեո/

«Հայաստան աշխարհ դու մեր կարոտն ես»,-Հանրապետության հրապարակում համերգի ժամանակ երգում էր Սերժ Թանկյանը: Համերգը քիչ առաջ ավարտվեց: Հանդիսատեսը մինչև վերջին րոպեն երգում էր SOAD-ի հետ: Սերժ Թանկյանը խոսեց Հայոց ցեղասպանության մասին: Նա պատմեց իր նախնիների մասին. «Վերջին օրերին չեմ կարողանում լավ քնել։ Միակ բանը, որի մասին մտածում եմ տատիկս և պապիկս են։ Տատս շատ փոքր […]

Նստակյաց կենսակերպը բացասաբար է ազդում ուղեղի վրա

Բոսթոնի համալսարանի գիտնականները 20 տարի շարունակ ուսումնասիրություններ են կատարել, որոնց արդյունքում պարզվել է, որ նստակյաց կենսակերպը բացասական է ազդում մարդու ուղեղի վրա, գրում է The Daily Mail-ը: Նրանք երկար տարիներ ուսումնասիրել են մարդկանց կենսակերպն ու նրանց ուղեղի աշխատանքը եւ պարզել են, որ նրանք, ովքեր ակտիվ կյանքով են ապրում,  ուղեղի հետ քիչ են խնդիրներ ունենում: Իսկ […]

Շառլ Ազնավուրն արդեն Հայաստանում է

Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն արդեն Հայաստանում է: Ինչպես «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը` նա րոպեներ առաջ ոտք դրեց հայկական հողին: Ազնավուրը Հայաստան է եկել ռուսաստանյան շրջագայություններից հետո: Երգիչը ելույթ էր ունեցել Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում:   Ազնավուրը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, թե իրեն լավ է զգում: Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե նա շատ […]

Ով երբ կլինի Ծիծեռնակաբերդում

Ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքն ազատ է լինելու ժամը 13:00-ից: Կուսակցություններից ՀՀԿ-ը Երևանում գտնվող հյուրերի հետ մինչ այդ ժամն է գտնվելու հուշահամալիրում:  Ազատ դեմոկրատներ կուսակցությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կայցելի ժամը 18:30-ին: ՀՅԴ-ն, ինչպես ամեն տարի, այս անգամ ևս հուշահամալիր կայցելի ջահերով երթի մասնակիցների հետ միասին: Սակայն ի տարբերություն մյուս տարիների, այս անգամ երթը կլինի ոչ թե […]

Խնդրենք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին, որպեսզի այս ցավը վերջինը լինի

Հրաչյա Հարությունյանը կոչ է անում, մասնավորապես նշելով. «Լրանում է Հայոց Մեծ Եղեռնի 100 տարին: Եկեք մեր աղոթքն ուղղենք առ Աստված Մեծ Եղեռնի տարիներին բոլոր քաջաբար կռվածների և զոհվածների, մարտիրոսների, նահատակների, անմեղ զոհերի հոգիների հանգստության ու խաղաղության համար: Ի խորոց սրտի խնդրենք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին, որպեսզի այս ֆիզիկական և հոգեկան ցավը վերջինը լինի Հայոց Ազգի […]

Մեկնարկեց SOAD-ի համերգը

Քիչ առաջ Հանրապետության հրապարակում մեկնարկեց աշխարհահռչակ, ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար մշտապես պայքարող SOAD ռոք խմբի համերգը, խորագիրն է Wake up the souls («Արթնացրեք հոգիները»): Խումբն առաջին անգամ է ելույթ ունենում Հայաստանում: Հրապարակը լեփ-լեցուն է: Նախ ցուցադրվեց փոքրիկ տեսահովովակ, որ պատմում էր Հայոց ցեղասպանության հետևանքների մասին: Ապա սկսվեց համերգը:

Ի՞նչ ունեին Մոնթեն, Նժդեհը, Ազգալդյանը, որ մենք չունենք այսօր

Մեզանից յուրաքանչյուրը գիտի, որ հայ է, բայց ինչ է հայը, ինչ բնույթ, որակ ունի, ինչումն է նրա հայությունը՝ շատերը կպապանձվեն, որովհետև չենք խորացել մեր էթնոսի առանձնահատկության մեջ, չենք բացահայտել հայի էությունը, որովհետև չենք ընկալել մեր՝ աշխարհ գալու առաքելությունը, իսկ եթե չունենք գոնե մոտավոր պատկերացում մեր մասին, ինչպե՞ս կարող ենք հային արժանի, համապատասխան երկիր կառուցել: Իսկ […]

«Ողջ գիշեր չքնեցի … ». Գեւորգը 36 տարի առաջ հեռացավ հայրենիքից /վիդեո/

Գևորգ Բեբեջյանը ենթարկվելով ծնողների կամքին 35 տարի առաջ հեռացավ Հայաստանից: Նա այդ ժամանակ ընդամենը 15 տարեկան էր: «Հայկական մոտոցիկլետի ակումբ» (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի անդամը Հայաստանում է` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100 ամյակի միջոցառումներին: «Ինձի համար էնքան հետաքրքիր էր, երբ իջա ինքնաթիռից: Ողջ գիշեր չքնեցի ու հելա սկսեցի փողոցներով ման գալ»,-Henaran.am-ի թղթակցին պատմեց Բեբեջյանը: Նա երազում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի