11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 23, 2015

Հերթը Մոսկվայի՞նն ու Բեռլինի՞նն է. Hurriyet-ի անդրադարձը

Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հռչակագրի ընդունումից հետո Անկարան հետ էր կանչել Վիեննայի իր արտակարգ և լիազոր դեսպան Հասան Գյողուշին: Թեմային անդրադարձած թուրքական «Hurriyet» թերթի վերլուծաբան Զեյնեփ Գյուրջանլըն արձանագրում է, որ այն երկրների թիվը, որտեղ Թուրքիան ներկա պահին դեսպան չունի, արդեն հասել է 7-ի: Դրանք են`Եգիպտոս, Սիրիա, Իսրայել, Լիբիա, Եմեն, ՎատիկանևԱվստրիա, գրում է  Ermenihaber.am-ը: […]

«Ակօս»-ը առաջին անգամ լույս է տեսել հայերեն շապիկով

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայում հրատարակվող «Ակօս» շաբաթաթերթը  առաջին անգամ լույս է տեսել հայերեն շապիկով: «Ակօս»-ի այս համարի շապիկին հայերենով գրված է «Պիտի չմոռնանք եւ միասին պիտի քալենք դէպի յառաջ» արտահայտությունը, որին ուղեկցում է  թուրքերեն «Չվերջացող հերքում, ամենաերկար ցեղասպանությունը»  խորագիրը, գրում է Ermenihaber.am-ը: Թերթում տեղ գտած լուրերում ասվում է. «Մենք ականատես ենք  նրան թե […]

Մեկնարկել է Սրբադասման արարողությունը

Քիչ առաջ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում մեկնարկեց Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը՝ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի։  Սրբադասումը Հայ-առաքելական եկեղեցին վերականգնում է 400 տարվա ընդմիջումից հետո։ Արարողությանը մասնակցում են տարբեր եկեղեցիներից եկած հոգևորականներ, միջեկեղեցական կազմակերպություններից ներկայացուցիչներ: Սբադասման կարգի նպատակը հայ եկեղեցում սրբադասման խորհուրդը վերականգնելն է: Նշենք, որ […]

SOAD-ի համերգից առաջ /ֆոտո/

Այսօր երեկոյան՝ ժամը 20:00-ին, Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Հանրապետության հրապարակում համերգ կտա աշխարհահռչակ, ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար մշտապես պայքարող SOAD ռոք խումբը. համերգի խորագիրն է Wake up the souls («Արթնացրեք հոգիները»): Խումբն առաջին անգամ է ելույթ ունենալու Հայաստանում: Համերգից 3 ժամ առաջ հրապարակը լեփ-լեցուն է:

Գաղթի ճանապարհին 6 երեխայից միայն մեկն է վերապրել

Մարիամ Քերոբյանի պատմությունը 1890 թ., Բասենի շրջանի Դալիբաբա գյուղ Ալվարդ Ռաշոյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր մոր պապի և տատի պատմությունը:  Քերոբյան Սեդրակն ու Մարիամն Արևմտյան Հայաստանի Բասենի շրջանիԴալիբաբա գյուղից գաղթել են Անդրանիկ փաշայի զորքի ուղեկցությամբ: Ճանապարհին 6 երեխայից կենդանի է մնացել միայն մեկը: «Այս պատմությունը Քերոբյան Սեդրակի և նրա կնոջ Քերոբյան Մարիամի մասին է: Նրանք […]

Գալուստ Սահակյանը հանդիպումներ է ունեցել գլոբալ ֆորումի շրջանակում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 23-ին, շարունակելով մասնակցությունը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի աշխատանքներին, ընդունել է ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Չիլիի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ տիկին Դենիսե Պասկալ Ալենդեի գլխավորած պատվիրակությանը: Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին, իր երախտագիտություն է հայտնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումներին Չիլիի խորհրդարանի պատվիրակության մասնակցության համար: Հյուրերի հետ զրույցում […]

Բաց է

Քիչ առաջ ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում հրապարկվեց և այժմ արդեն պաշտոնապես շրջանառության մեջ է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հայտարարությունը, որին միացել են աննախադեպ քանակով ԵԽԽՎ պատվիրակներ / 170-ից ավել/, ԵԽ գրեթե բոլոր անդամ պետություններից, անգամ` Թուրքիայից: Հայտարարությունը շրջանառվելու է շուրջ երեք ամիս, ինչը նշանակում է` այն բաց է լինելու այն անձանց համար, ովքեր ցանկություն կհայտնեն դրան […]

Վատիկանի Սուրբ պատարագով

Ապրիլի 12-ը դարձավ բեկումնային հայ ժողովրդի համար։ Փառավորելով Տիրոջ գոյությունը՝ Քրիստոնյա աշխարհի հզորագույն Հայրը՝ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագին Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց տիրեզերական եկեղեցու վարդապետ: Չնայած բազմաթիվ ճնշումներին, ներքին, թե արտաքին խարդավանքներին, այս երևույթը ՓԱՍՏ Է։ Ապրիլի 24-ին ընդառաջ՝ այս Փաստն առանձնահատուկ էկումենիկ շարժում էր, […]

System of a Down-ի տղաներն անհամբեր են

Henaran.am-ի թղթակցին հաջողվել է զրուցել հանրահայտ System of a Down ռոք խումբի կիթառահարների հետ: Հիշեցնենք, ժամեր անց Հանրապետության հրապարակում կսկսվի խմբի Wake Up Souls խորագրով համերգը: Երաժիշտները նշել են, որ շատ բարձր տրամադրություն ունեն եւ անհամբեր սպասում են համերգին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի