11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 23, 2015

Անհայտ մահացու հիվանդություն է մոլեգնել

Անհայտ ծագման մահացու հիվանդություն է սկսել մոլեգնել Նիգերիայում, որով 23 հոգի են վարակվել, իսկ 18-ը` մահացել, հայտնում է Интерфакс-ը: Հիվանդության ծագումն առայժմ անհայտ է, այն սկսվում է գլխացավերով, տեսողության կորստով: Առաջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս վարակը ընդհանուր կապեր ունի էբոլա վարակի հետ:

Այսօր կեսգիշերին` Ազատության հրապարակում

Այսօր կեսգիշերին՝ ժամը 00:01-ին (24.04.2015), Թատերական հրապարակում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը կներկայացնեն Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» օրատորիան՝ բալետի երկրորդ արարից: Համերգային երեկոյի դիրիժորն է ՀՀ վաստ. արտիստ Կարեն Դուրգարյանը, խմբավարը՝ Ռադիկ Մելիքյանը: Այս համերգով Հայաստանի գլխավոր թատրոնից ուղիղ կեսգիշերին կմեկնարկեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի և ոգեկոչան միջոցառումները: 

Ցեղասպանություն էր. Գերմանիայի Բունդեսթագի ՔԴՄ անդամ

Գերմանիայի Բունդեսթագի ՔԴՄ անդամ Ալբերտ Վայլերն այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ նշեց, որ իր ելույթը շատ կարևոր է նա հայերին ու մյուս ներկաներին փոխանցեց Բունդեսթագի նախագահի  և անդամների ողջույնները, ապա նշեց՝ մեծ պատիվ ունի հայերի հետ հիշելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:  «20-րդ դարն արյունահեղությունների դարաշրջան է եղել: 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը այս տարի […]

Դոլարն ու եվրոն թանկանում են. ԿԲ-ն նոր փոխարժեքներ է սահմանել

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ ապրիլի 22-ին սահմանվել են նոր փոխարժեքներ: ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքն աճել է 0.53 դրամով` դառնալով 473.96 դրամ, Եվրոյի փոխարժեքը աճել է՝ 5.40 դրամով, այն այժմ կազմում է 511.40 դրամ, աճել է նաև ռուբլու փոխարժեքը՝ 0.03 դրամով` դառնալով 8.87 դրամ: 

Մահակներով, ձեռնաշղթաներով` արտակարգ հսկողություն Երեւանի կենտրոնում /ֆոտո/

Վերնիսաժի հարակից այգի մարդկանց մուտքն արգելված չէ, սակայն այգու սկզբում պահուստային երկաթե պատնեշներ են դրված, ոստիկանական զորքերի մեքենաներ են կայանած և 300-ից ավելի ոստիկանական խմբեր կանգնած են այգու տարբեր հատվածներում ։ Նրանք նախապատրաստվում են երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցող «System of a Down» ռոք խմբի համերգին։ Ոստիկանները խիստ զբաղված են, ուշադիր հրահանգներեն են լսում, միմյանց […]

Թուրքիան այսօր այն չէ, ինչ երեկ

Ազգությամբ թուրք Չենգիզ Աքթարը, ով հանդիսանում է ԵՄ-ին Թուրքիայի ինտեգրման քաղաքականության ակտիվ քարոզիչներից, այսօր մասնակցում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ Թուրքիան ուրիշ դարաշրջան է մտնում, և առհասարակ ցանկացած կառավարության համար շատ դժվար կլինի Ցեղասպանությունն ընդունելն ու ճանաչելը: «Դիվանագիտական քայլերը կարևոր են, և երկու կողմերն էլ պիտի առաջինը լինեն»,-նկատեց […]

Պատմական արդարության միջազգային ճանաչման գործում Հունաստանը Հայաստանի վստահելի դաշնակիցն է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանդոպուլուին: Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին և շնորհակալություն հայտնել Հայաստան ժամանելու և հայ ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցության համար: Օգտվելով հանդիպման առիթից՝ Հանրապետության Նախագահը շնորհավորել է տիկին Կոնստանդոպուլուին Հունաստանի խորհրդարանի նախագահի բարձր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և […]

Թուրքիան պարտվել է Հայոց Ցեղասպանության շուրջ «ճշմարտության դեմ պայքարում». գիտնական

Թուրքիան պարտվել է ճշմարտության դեմ պայքարում Առաջին աշխարհամարտի ժամանակ հայերի զանգվածային կոտորածները որպես ցեղասպանություն մերժելու հարցում: Սա ասել է թուրք  գիտնականը, ով օգնել է կոտրել այս տաբուն, գրում է interpress.am-ը: Չենգիզ Ակթարը այն չորս մտավորականներից մեկն է, որոնք 2008 թվականին մեկնարկել են «Ozur Diliyoruz» («Ես ներողություն եմ խնդրում») անունով հայտնի արշավը՝ կոչ անելով կոլեկտիվ ներողության […]

«Ձեր առողջությունը մեզ համար շատ թանկ է»

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Հայոց ցեղասպանության ականատես-վերապրած Սիլվարդ Ատաջյանին: 103-ամյա կինը 2015թ. փետրվարի սկզբին ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ ոսկրաբեկորների տեղաշարժով աջ ազդոսկրի վզիկի փակ կոտրվածքի վիրահատություն էր տարել: Հանձնաժողովային կարգով որոշում էր կայացվել աջակցել և պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կատարել վիրահատությունը:  «Ձեր շնորհիվ ապաքինվեցի: Ճիշտ է, ոտքս մեկ-մեկ ցավում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի