06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Թուրքիան պարտվել է Հայոց Ցեղասպանության շուրջ «ճշմարտության դեմ պայքարում». գիտնական

Թուրքիան պարտվել է ճշմարտության դեմ պայքարում Առաջին աշխարհամարտի ժամանակ հայերի զանգվածային կոտորածները որպես ցեղասպանություն մերժելու հարցում: Սա ասել է թուրք  գիտնականը, ով օգնել է կոտրել այս տաբուն, գրում է interpress.am-ը:

Չենգիզ Ակթարը այն չորս մտավորականներից մեկն է, որոնք 2008 թվականին մեկնարկել են «Ozur Diliyoruz» («Ես ներողություն եմ խնդրում») անունով հայտնի արշավը՝ կոչ անելով կոլեկտիվ ներողության 1915 թվականին հայերին հասցրած «մեծ ողբերգության» համար:

Հայերն Հայաստանում ու Սփյուռքում ապրիլի 24-ին կնշենք 100- ամյակն այն բանի, ինչն իրենք դիտարկում են որպես Անատոլիայում նրանց վերացնելու համար Օսմանյան ուժերի կողմից իրագործված ցեղասպանության արշավ Առաջին Աշխարհամարտի ժամանակ:

Սակայն Թուրքիան առ այսօր վճռականորեն ժխտում է որևէ ցեղասպանության տեղի ունենալը, իսկ թուրքական կառավարությունը կարող է քրեական հետապնդման ենթարկել ցանկացած մարդու, ով կհամարձակվի այդպես անել:

«Կարծում եմ՝ Թուրքիան ճշմարտության դեմ պայքարում պարտվել է»,-ասել է Ստամբուլի Սաբանչի մասնավոր համալսարանի քաղաքագետ Ակթարը AFP-ի հետ հարցազրույցի ժամանակ: «Ոչ ոք այլևս չի հավատում այդ պարզունակ նեգատիվիզմին: Կմախքն այնքան մեծ է, որ պարզապես չի ուզում պահարան վերադառնալ»:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անցած տարի հայերին աննախադեպ ցավակցություններ հայտնեց համատեղ վշտի համար, սակայն Ակթարն ասաց, որ չի թվում՝ կառավարությունը իր գործողություններում առաջ կգնա: «Սա ավելին է, քան ոչինչը, սակայն այն  դեռևս բավականին հեռու է այն բանից, ինչ պահանջում է 1915 թվականի ոճիրը»:

Ակթարը Էրդողանի, ով ավելի քան մեկ տասնամյակ իշխում է Թուրքիայում, հետ է կապում Թուրքիայում բազմաթիվ տաբուների վերացումը, սակայն ասում է, որ Հայկական հարցի դեպքում «նա կանգնել է ճանապարհին»:

«Թուրքիան հեռատես մարդու կարիք ունի, ով պատրաստ է այս հարցին վերջնական լուծում տալ: Կառավարության միակ նպատակը 2015 թվականին իր պարտությունները սահմանափակելն է»,-ասաց նա:Ակթարն ասաց, որ գլխավոր խնդիրներից մեկը կրթության հետ է կապված՝ նշելով, որ շատ թուրքերը չգիտեն ինչ է կատարվել, իսկ ոմանք  էլ «հայ» բառը որպես վիրավորանք են օգտագործում: «Եվ եթե կրթություն էլ կա, ապա այն այնքան մոլորված ու կեղծիքներով է, որ ևս վիրավորանք է»,-ավելացրել է նա:

«Պետության հիմքերը»

Հայերն ասում են, որ իրենց նախնիներից 1.5 միլիոն սպանվել են ջարդերի ժամանակ, սակայն թուրքական կառավարության պաշտոնյաները պնդում են, որ ռազմական համատեղ ողբերգության ժամանակ երկու կողմից էլ հարյուր հազարավոր մուսուլմաններ և քրիստոնյաներ են սպանվել:

Ակթարը նշել է, որ Թուրքիայում իրական վախ կա, որ սպանված կամ բռնագաղթած հայերի ժառանգները կարող են վերադառնալ վերապահանջելով ակտիվներ կամ հող, որ վերցվել են 1915 թվականին:

Հղում կատարելով նաև մինչև ժամանակակից Թուրքիայի 1923 թվականի հիմնադրումն ուղղափառ հրեաների բռնագաղթին ու սպանություններին ՝ նա ավելացրեց. «Առաջին հերթին առկա է այն փաստը, որ ժամանակակից Թուրքիան կառուցվել է Անատոլիայում բնակվող ոչ մուսուլմանների բռնագաղթի ու ոչնչացման վրա: Այս հարցը բարձրացնելը նշանակում է ժամանակակից թուրքական պետության հիմնադրման հարցը բարձրացնել, իսկ դա այժմ անհնար է»:

Սակայն Ակթարն ասաց, որ ինքը  ոգեշնչված էր թուրքական քաղաքացիական հասարակության զարգացմամբ՝  հիշողությանը վերաբերող իր սեմինարներով ու հրատարակություններով:

«Վերջին հարցումները ցույց են տվել, որ թուրքերի 9 տոկոսը կողմ է ցեղասպանության ճանաչմանը: Բայց ես համոզված եմ, որ սա շատ ավելին է, քան 5 տարի առաջ էր: Ջինը շշից դուրս է եկել: Զարգացումը դանդաղ կլինի, բայց տեղի կունենա, ես հավատում եմ դրան»:

Աղբյուր` interpress.am

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ