11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 23, 2015

Շատ կուզենամ մի օր վերադառնալ Ղարաբաղ. DEMYC-ի նախագահ

«Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) խորհրդի հավաքի շրջանակներում Հայաստան ժամանած DEMYC-ի նախագահ Խավիեր Ուրտադո Միրան` DEMYC-ի փոխնախագահ, ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամ Լիլիթ Բեգլարյանի ուղակցությամբ, ապրիլի 20-21-ը ճանաչողական այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էր։ ԼՂՀ-ում DEMYC-ի նախագահն ու փոխնախագահը հանդիպումներ ունեցան Արցախի քաղաքական կուսակցությունների երիտասարդական թևերի, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների, Արցախի պետական համալսարանի ուսանողների և ԼՂՀ արտաքին […]

ԱՄՆ-ն Ցեղասպանությունը կընդունի հաջորդ 100-ամյակին. Ռիժկով

 «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովի ընթացքում հնչած ելույթներն, ըստ ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովի, լավ զեկույցներ են: Այս մասին նա նշեց այսօր նախքան ֆորումի մեկնարկը: Հարցին, թե թուրքերն ինչու չեն ճանաչում Ցեղասպանությունը, նա պատասխանեց. «Թուրքերը մինչև այսօր չկարողացան կողմնորոշվել՝ ինչ է Ցեղասպանությունը: Նրանք ոչինչ չեն հասկանում: […]

Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ վարժարան կունենանք

Կնքվել է պայմանագիր՝ Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ վարժարանի նախագծումը և կառուցումն իրականացնելու վերաբերյալ ՀՀ կրթության և գիտության նախարարության և  Չինաստանի Չժուն Նեն նախագծային ինստիտուտի միջև այսօր կնքվել է պայմանագիր՝ Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ վարժարանի նախագծումը և կառուցումն իրականացնելու  վերաբերյալ: Պայմանագրի համար  հիմք է ընդունվել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև 2014 թվականի նոյեմբերի 21-ին […]

Եթե ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև ամբողջ երկրագունդը նվիրեն հայերին, միևնույն է. Առավոտ

Հատված «Առավոտ»-ի խմբագրականից. «… Այսօրվա վիճակով եթե ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև ամբողջ երկրագունդը նվիրեն հայերին, միևնույն է՝ եթե մենք չենք կարող մեր կյանքը կազմակերպել հայրենիքում, այդ «հողերն» ունենալը ոչ մի իմաստ չի ունենա: Եվ ասելով՝ «մենք», ես տվյալ դեպքում նկատի ունեմ բոլոր մարդկանց, ովքեր իրենց հայ են համարում: Հողը պետք է ոչ միայն «պահանջել», […]

«Ցավում եմ, որ այսօր Թուրքիայում կան Էրդողան ու Դավութօղլու»

«Ինձ չի թվում, որ որևէ մեկն աշխարհոմ ուրախանալու է ապրիլի 24-ի շրջանակներում, դա պարելու տոն չէ, և ցույց է տալիս, թե Էրդողանի մտքի թռիչքն ինչքան կարող է լինել, որ Ցեղասպանության առիթով դրա մասին ասի, և ընդհանրապես Էրդողանը չի՞ տեսնում, որ մենք մենակով չենք»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական […]

Գետը դուրս է եկել հունից, ողողել խանութները. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է, որ իրենք Տավուշի մարզկենտրոն Իջևանի բնակիչներից ահազանգ են ստացել, ըստ որի՝ քաղաքի կենտրոնում Աղստև գետի ափին գտնվող խանութների և սննդի օբյեկտների տերերը աղբը նետում են գետը: «Նշված օբյեկտները հիմնականում կառուցված են գետի ափին կամ, այսպես կոչված, «կախված» են գետի վրա, և աղբը Աղստև գետը լցնելը, երբեմն նաև թաքուն՝ ավելորդ աչքից հեռու, մեծ […]

Ինչու է Թուրքիան ավելի նյարդային դարձել

«Թուրքիայի ղեկավարությունն այսօր իսկապես հայտնվել է մի իրավիճակում, երբ չի կարողանում համարժեք արձագանքել իրողոություններին, և այս հայտարարությունը հերթական վկայությունն է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երեկ արած հայտարարությանը: «Ապրիլի 24-ին Հայաստանում հավաքվելու են, իրենք նվագեն, իրենք երգեն: Խոսելու են և վիրավորանքներ են հնչեցնելու Թուրքիայի […]

Ուղեկցել է Սերժ Սարգսյանին. Հրապարակ

«Հրապարակը» գրում է, որ նախագահ Աերժ Աարգսյանի՝ Իտալիայի Հանրապետու­թյուն պաշտոնական այցելությունը լուսաբանող լրագրողնե­րի կազմում է եղել նաեւ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը՝ «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվականի ղեկավար Իվետա Տոնոյանը: «Ասում են, թե նա առաջին անգամ Է ընդգրկ­վում նախագահի այցերը լուսա­բանողների կազմում: Բայց այս պարագայում առավել կարեւոր է այն, որ Իվետա Տոնոյանը լուսա­բանում է իր […]

Վտանգավոր է. Ժամանակ

«Ժամանակը» գրում է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր հարցազրույց է տվել երեք ռուսական ռադիոկայանների, որի ընթացքում անդրադարձ է եղել նաև հայ-թուրքական խնդիրներին, Ցեղասպանությանը: «Ըստ էության, Լավրովի անդրադարձը բովանդակային առումով երևի թե կարելի է համարել դիվանագիտականան արարողակարգ, սակայն դրանում առկա երկու հանգամանք արված հայտարարությունները դուրս են բերում, այսպես ասած, արարողակարգի շրջանակից և, ըստ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի