06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Գետը դուրս է եկել հունից, ողողել խանութները. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է, որ իրենք Տավուշի մարզկենտրոն Իջևանի բնակիչներից ահազանգ են ստացել, ըստ որի՝ քաղաքի կենտրոնում Աղստև գետի ափին գտնվող խանութների և սննդի օբյեկտների տերերը աղբը նետում են գետը:

«Նշված օբյեկտները հիմնականում կառուցված են գետի ափին կամ, այսպես կոչված, «կախված» են գետի վրա, և աղբը Աղստև գետը լցնելը, երբեմն նաև թաքուն՝ ավելորդ աչքից հեռու, մեծ դժվարություն չի ներկայացնում: Ըստ բնակիչների՝ արդյունքում գետի հունով մեկ, ինչպես նաև՝ ողջ քաղաքում, հակասանիտարական վիճակ է ստեղծվել: 

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց խնդրի հետ կապված Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանից մեկնաբանություն ստանալ՝ պարզելու համար, թե ինչու քաղաքապետարանը միջոցներ չի ձեռնարկում, որպեսզի Աղստևի ափին գործող օբյեկտներն իրենց աղբը չլցնեն գետը: Վարդան Ղալումյանն ի պատասխան՝ ասաց, թե այս օրերին գետը վարարել է և ափերից դուրս եկել, ու անհասկանալի է, թե ինչու են բնակիչները նման բողոք ներկայացնում:

Ըստ նրա՝ գետը հունից դուրս գալով՝ մի քանի խանութներ նույնիսկ ջրով ողողել է: Այլ կերպ ասած, բնությունն արդեն ինքը խնդիրը հոգացել է և աղբը քշել-տարել է: Քաղաքապետը վստահեցրեց նաև, որ խնդիրը գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում»,–գրում է թերթը։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ